Վիրահատության համար ձերբակալվածից գանձված ավելի քան 600 հազար դրամը ՄԻՊ-ի աջակցությամբ վերադարձվել է նրան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Վիրահատության համար ձերբակալվածից գանձված ավելի քան 600 հազար դրամը ՄԻՊ-ի աջակցությամբ վերադարձվել է նրան

10:37 05.11.2018

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր պաշտպանյալի վիրահատության համար վճարված գումարը հետ ստանալու նպատակով։

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, նա տեղեկացրել է, որ  իր պաշտպանյալը, լինելով ձերբակալված անձ և ունենալով առողջական խնդիրներ, շտապօգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց և անմիջապես վիրահատվել: Կատարված ծառայության դիմաց՝ բժշկական կենտրոնում ձերբակալվածից գումար են պահանջել, հաշվի չառնելով, որ այդ պահին անձն ունեցել է ձերբակալվածի կարգավիճակ, հետևաբար, հանդիսացել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող խմբի ներկայացուցիչ: Այս մասին փաստաբանը տեղյակ է պահել նաև բժշկական կենտրոնի ներկայացուցչին, սակայն պնդել են վճարել պահանջվող գումարը:

Բարձրացված հարցի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններ:

Պաշտպանի գրության հիման վրա՝ Առողջապահության նախարարությունը բժշկական կենտրոնում կատարած մշտադիտարկման ժամանակ պարզել է, որ ձերբակալվածը շտապօգնության ծառայության մեքենայով ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն, որի վերաբերյալ ընդունարանի մատյանում առկա է եղել համապատասխան գրառում: Հաշվի առնելով Կառավարության համապատասխան որոշումը՝ բժշկական կենտրոնին գրավոր տեղեկացվել է, որ դեպքն անհրաժեշտ է ներառել պետական պատվերի համապատասխան ծրագրի շրջանակներում և քաղաքացուն վերադարձնել ծառայության համար վճարված գումարը:

Այսպիսով, Պաշտպանի աշխատակազմի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում քաղաքացուն վերադարձվել է նրանից գանձված ավելի քան 600.000 դրամը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը

21:14 14.06.2025

ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նաումբուրգ քաղաքում մասնակցեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

21:00 14.06.2025

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...

Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանը

20:30 14.06.2025

Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանը

Թենիսի Հայաստանի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում ևս երկու պարտություն է կրել։ Երրորդ ու չորրորդ տուրերում միևնույն` 0-3 հաշվով մեր թենիսիստները պարտվել են համապատասխանաբար Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։ Հայ թենիսիստները առաջին երկու խաղերում էլ նույն հաշվով պարտվել էին Մոլդովային ու Լատվիային։ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին` 5-րդ տուրում կմրցի Մալթայի թիմի դեմ։ Հայաստանից մրցաշարին […] ...

Չինաստանը անընդունելի է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

19:05 14.06.2025

Չինաստանը անընդունելի է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հատկապես անընդունելի են այն ժամանակ, երբ աշխարհը փնտրում է իրանական միջուկային խնդրի քաղաքական լուծում, շաբաթ օրը իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Վան Ին շաբաթ օրը նախ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ , որից հետո հեռախոսազրույց է ունեցել Սաարի […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է կանգնեցվի

18:05 14.06.2025

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է կանգնեցվի

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանի անվտանգության համար անհրաժեշտ է կանգնեցնել Իսրայելին։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ Իսրայելը ՝ (վարչապետ Բենիամին Նեթանյահուի) գլխավորությամբ, տարածաշրջանի կայունության և անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է, որ նա դա ևս մեկ անգամ ցույց տվեց Իրանի վրա հարձակումով, և […] ...

Նեթանյահուն սպառնալից հայտարարություններ է արել՝ ուղղված Իրանին

17:29 14.06.2025

Նեթանյահուն սպառնալից հայտարարություններ է արել՝ ուղղված Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը շուտով կհայտնվեն Թեհրանի երկնքում՝ իրանական ռեժիմի «բոլոր թիրախներին» հարվածելու համար։ «Շատ մոտ ապագայում դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում․ մենք կհարվածենք այաթոլլաների ռեժիմի յուրաքանչյուր օբյեկտին և յուրաքանչյուր թիրախին», – ասել է նա ժողովրդին ուղղված տեսաուղերձում։ ...

BACK_TO_TOP