19:18 22.05.2018
«Եթե մարդիկ հիասթափվել են, չգիտեմ՝ շոկի մեջ են, որ ընդդիմություն են դարձել, դա շատ նորմալ է, հո ամբողջ կյանքդ իշխանություն չես լինելու: Քաղաքականությունը պայքար է. ով մտել է ՀՀԿ կամ որևէ կուսակցություն իշխանություն կամ պաշտոն ստանալու համար, հաստատ սխալ ճանապարհ է ընտրել»,- այսօր խորհրդարանում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը հիշեցրել է Աշոտ Նավասարդյանի խոսքերը, ով ասել է, որ «ՀՀԿ գալիս են՝ տալու գաղափարը, համոզմունքը և, եթե պետք է, կյանքը:
«Ես Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի ուսմունքի ժառանգորդն եմ, բնականաբար, իմ կուսակցության այսօրվա նախագահի ղեկավարությամբ»,- հավելել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Հարցին՝ կուսակցությունը կրկին կպայքարի՞ իշխանության գալու համար, Շարմազանովը պատասխանել է, որ եթե կուսակցությունը չի ցանկանում գալ իշխանության, ուրեմն ՍՊԸ է, բաժնետիրական ընկերություն, ֆուտբոլի թիմ կամ էլ գարեջրի սիրահարների միություն:
Նրա խոսքով՝ քաղաքական կուսակցության նպատակն է գալ իշխանության կամ հնարավորինս լինել իշխանության մաս, որպեսզի իրականացնի իր ծրագրերը:
«Ընդդիմությունը շատ քիչ հնարավորություն ունի իր ծրագրերն իրականացնելու»,- ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ խոսքը մեկ ամիս հետո գալու մասին չէ. պետք չէ մտածել, որ իրենք ռևանշի մասին են խոսում: ՀՀԿ-ն իշխանության գալը պատկերացնում է ընտրությունների միջոցով:
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա18:28 05.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում18:06 05.05.2025
«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար17:46 05.05.2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին17:34 05.05.2025
Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Հայաստան19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
19:44 05.05.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
19:40 05.05.2025
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...
19:30 05.05.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...