07:32 07.11.2018
Հետևելով Գերմանիայում, այսպես կոչված, հայկական մաֆիայի բացահայտման մասին գերմանական մամուլում տարածված աղմուկին, Shantnews.am-ին հայտնի դարձավ, որ գերմանական դատարանը հայանպաստ որոշում է կայացրել. մասնավորապես դատական մարմիններն արգելել են մի շարք ԶԼՄ-ների՝ Շպիգելին և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ներքաշել այս գործընթացում և անհիմն կերպով նշել նրա անունը:
Այս արգելքը խախտելու համար դատարանը սահմանել է մինչև 250.000 եվրոյի կարգապահական տույժ կամ մինչև 6 ամիս կարգապահական կալանք: Դատարանում ներկա է եղել նաև դեսպան Աշոտ Սմբատյանին պաշտպանող փաստաբանական ընկերությունը, որը, ինչպես տեղեկանում ենք, ի օգուտ հայ դեսպանի վարկանիշի պահպանման, կարողացել է որոշում պարտադրել դատարանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայում ոստիկանությունն արդեն 3 տարի է, ինչ փորձում է ձերբակալել իր ձևակերպմամբ՝ հայկական մաֆիայի անդամներին: Գերմանիայի քրեական հետախուզությունը խորհուրդ չի տվել ընդունել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի առաջարկած օգնությունը՝ պաշտոնական Երևանի միջոցով նպաստելու բացահայտումներին: Գերմանիայի իրավապահ մարմիններն անձամբ են քննում գործը, իր հերթին, հետաքննություն է սկսել գերմանական մամուլը: Հարցի առնչությամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանում է տվել Shantnews.am-ին, նշելով, որ Բեռլինում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը՝ դեսպանի ղեկավարությամբ, շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ լիազորությունների ողջ ծավալով:
«Դեսպանի գործունեությունը եղել և մնում է պրոֆեսիոնալ ու արդյունավետ: Մենք շարունակում ենք այս հարցի առնչությամբ կապի մեջ լինել գերմանական իշխանությունների հետ»,- Shantnews.am-ին ասել է Աննա Նաղդալյանը:
18:30 20.05.2025
«Լիվերպուլի» հարձակվողը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է գալիք տրանսֆերային պատուհանին, հաղորդում է Relevo-ն: Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը, և ըստ նրա Կոլումբիայի հավաքականի խաղացողն ամենահարմար տարբերակն է: Լուիս Դիասի ու «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: «Բարսելոնայում» հասկանում են, որ աստղային խաղացողին ձեռք բերելու համար հարկավոր […] ...
18:18 20.05.2025
Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցերԺաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը: Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական կրթության արդիականացման, դպրոցներում […] ...
18:09 20.05.2025
ՏԿԵ նախարարն Իսպանիայի դեսպանի հետ քննարկել է ավիացիոն ոլորտում համագործակցության խորացման հարցերՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իսպանիայի Թագավորությունն ունեն կայուն և բարեկամական հարաբերություններ, որոնք նոր հեռանկարներ են բացում ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, էներգետիկայի և ճանապարհային անվտանգության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար։ […] ...
17:56 20.05.2025
Արգենտինայի ու Իսպանիայի հավաքականները կխաղան ՖինալիսիմայումԱմերիկայի գավաթակիր Արգենտինան ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան կխաղան Ֆինալիսիմայում։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամկետն ու այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ: Արգենտինացիները երեք տարի առաջ նվաճել էին Ֆինալիսիմայի գավաթը` 3-0 հաշվով հաղթելով այդ ժամանակվա Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին: ...
17:52 20.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի մշակույթի նախարարի հետԷստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարար Հեյդի Պուրգայի հետ: Երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստան-Էստոնիա մշակութային կապերի զարգացման հարցերը՝ շեշտելով հատկապես համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիների» շրջանակում: Կարևորվել է տարբեր ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ ստեղծելով միջմշակութային երկխոսության և փորձի փոխանակման նոր […] ...