15:18 22.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Արդյունքում կառավարությունը 460 միլիոն դրամ կհատկացնի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը զեկուցեց, որ գումարը պետք է ուղղվի Լոռու մարզի գյուղական բնակավայրերում պետական ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար կառուցապատողի կողմից անավարտ թողնված առավել բարձր պատրաստականության առնվազն 44 կիսակառույց բնակելի տան շինարարության ավարտմանը:
Էլոյանը նշեց, որ որոշվել է առաջնահերթ ավարտել այդ բնակելի տների շինարարությունը, որ միջոցներ չվատնվեն: Լուծումը գտել են, բարեգործական մի ընկերության հետ պայմանագիր կնքելով՝ կարողանում են նույն գումարի սահմաններում ապահովել նույն թվով կիսակառույցների ավարտման աշխատանքները, պայմանավորվածությունը բարդ է, բայց կա հետաքրքիր մի բան, որ հետագայում էլ պետք է փորձեն շարունակել իրենց ծառայությունները: «Սխեմա»-ն, ըստ Էլոյանի, հետևյալն է. գումարը հատկացվում է մարզպետարանին, այդ ընկերության հետ պայմանագիր են կնքում, որ ավարտեն այս կիսակառույցները, դրանից հետո արդեն անհատապես բնակիչների հետ է պայմանագրեր կնքում այդ կազմակերպությունը, բնակիչներին օգնում են ավարտել շինարարությունը:
Սա, ըստ Էլոյանի, փուլային նախագիծ է, իրենք եռամսյա զեկույց են ներկայացնելու վարչապետի անձնակազմին, իսկ մարզպետարանն ամենամսյա զեկույց է տալու Քաղաքաշինության կոմիտեին:
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...