15:30 22.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 22-ի նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանին հիշեցրեց` Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից տղաները պահանջում էին, որ զինգրքույկներում նշում արվի պատերազմին իրենց մասնակցության մասին: Կառավարության ղեկավարն ու տղաներն ընդհանուր հայտարարի էին եկել, որ այս հարցը լուծում կստանա:
Փաշինյանը Բալայանից հետաքրքրվեց` որոշումը, որ կայացվել է, հենց ա՞յն է, որի մասին խոսում են, արդյո՞ք հենց այն նշումն են անելու զինգրքույկում, ինչ ակնկալում են տղաները:
«Ի՞նչ նշում ենք անելու»,- հետաքրքրվեց նա:
Բալայանը նախապատմությունը ներկայացրեց, նշեց, որ ժամանակին այդ հարցով վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանն է զբաղվել, նրան և ցուցարարներին հրավիրել են պաշտպանության նախարարություն, ներկայացրել են այն հնարավորությունները, որ գոյություն ունեն: Այդ ժամանակ կառավարությունը նախագիծ էր դրել շրջանառության մեջ, որով սահմանվում էր զինգրքույկի ձևը, լրացման կարգը և այլն:
«Գործող զինգրքույկի ձևի մեջ կա մի այսպիսի բաժին, գրված է` «մարտական գործողություններին մասնակցելը ինքնապաշտպանական ուժերի կազմում», այդ ուժերը գործում էին մինչև կանոնավոր բանակ ստեղծվելը, որոշ զինկոմներ այդտեղ կնիքներ դրել էին, հետո` անցյալ տարի այդ կնիքները ջնջում էին, ակցիաներ եղան: Հիմա կարգ է սահմանվել, ՊՆ-ին վերապահվել է իրավասություն՝ կարգը լրացնելու և ձևը սահմանելու: Ենթադրում եմ, որ մինչև հաջորդող ամսվա 5-ը կարգը կսահմանվի, լրացումները կարվեն»,- ասաց նա:
Բալայանը հայտնեց, որ «մարտական գործողությունների մասնակից» կարգավիճակը ներկայում կա, 25 տարի իրավակիրառ պրակտիկան եղել է հետևյալը՝ այդ կարգավիճակը շնորհվել է առնվազն 3 ամիս մարտական գործողություններին մասնակիցներին, և այդ երեք ամսվա սահմանափակումը մարտական կանոնադրությամբ է սահմանված: Բալայանի խոսքերով` եղել են դեպքեր, երբ 2 ամիս, 2 ամիս 20 օր մասնակցածներին չի շնորհվել այդ կարգավիճակը: 2015թ. ընդունվել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը, որը, Բալայանի խոսքերով, ըստ էության կրկնում էր «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովման մասին» օրենքը, ստեղծված այս կարգավիճակը, որը նախորդին համապատասխանում է, ներկայում այդ կարգավորումը չկա:
Փաշինյանը հետաքրքրվեց` ի՞նչ է գրվելու այս տղաների զինգրքույկում` մարտերին մասնակցությո՞ւն, մարտական հերթապահությո՞ւն: Նրան զեկուցեցին, որ տղաների հետ զրուցել են, զուտ բարոյական խնդիր է լուծվում, պայմանավորվել են, որ «ապրիլ» բառի փոխարեն նշելու են հերթապահության ժամանակահատվածը:
«Իսկ ճիշտ չէ՞ բոլորինը նշել, թե ով քանի օր է հերթապահել: Հիմա մենք էլ ենք հերթապահել, մենք այդ պատերազմի մասնակի՞ց ենք, թե՞ չէ: Մենք, այո՛, մարտական հերթապահություն իրականացրել ենք, մարտական հերթապահության մեջ ենք եղել, մեզ նույնիսկ նախատեսված ժամկետից շուտ զորացրել են»,- ասաց նա:
Բալայանը հայտնեց, որ նոր զինգրքույկներում հստակ սահմանված է ձևը, հին գրքույկներում կա «հատուկ նշումներ» բաժին, այնտեղ կփորձեն գրել, որ այսինչ օրից այսինչ օրը զինծառայողը եղել է մարտական հերթապահության և մասնակցել է մարտերին, համապատասխան զորամասերից էլ տեղեկանքները կհավաքեն, սակայն մեծամասնությունը կա:
Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց` պետք է փոխադարձ ըմբռնում լինի, պետք է նաև այնպես անել, որ հայրենիքին ծառայած զինվորներն այդ` իրենց համար կարևոր տեղեկությունը լինի գրքույկների մեջ:
«Ըստ էության, քանի Ղարաբաղի կոնֆլիկտը լուծված չէ, ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակ է, այս ընթացքում մենք բոլորին համարո՞ւմ ենք պատերազմի մասնակից, այս ընթացքում եղել են դիվերսիաներ մեր դիրքերի նկատմամբ, դիրքերում եղել են մարտական գործողություններ, դիվերսիաներ հետ մղածների զինգրքույկներում ինչ-որ բան գրո՞ւմ ենք»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս հարցերին ևս պատասխան տրված չէ:
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...
23:29 15.05.2025
Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարանԱրարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն […] ...
23:22 15.05.2025
Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Սասուն Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 26-ամյա Վահե Բ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ ...
23:16 15.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստՄայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։ ...
23:11 15.05.2025
ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումըՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և […] ...