20:53 22.11.2018
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է՝ ժամանակին վճարելով գույքահարկն ու հողի հարկը, կխուսափեք տույժերից ու տուգանքներից: Կարևոր է իմանալ նաև, որ հենց քաղաքացիների անմիջական մասնակցության ու հարկերի պարտաճանաչ վճարման շնորհիվ հնարավոր է լուծել Երևանի խնդիրները՝ մանկապարեզների սպասարկումից սկսած մինչև կանաչապատում, պոլիկլինիկաներից մինչև բնակարանային ֆոնդի պահպանում և այլն:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ գույքահարկի իր վճարումն այսօր կատարել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցներից քաղաքապետը հետաքրքրվել է՝ որքանո՞վ են Երևանի բնակիչներն ակտիվ իրենց հարկային պարտավորությունների կատարման գործում: Հայկ Մարությանը զրուցել է նաև բնակիչների հետ, լսել խնդիրների մասին ու վստահեցրել, որ դրանք քայլ առ քայլ կստանան լուծումները:
Շարժական և անշարժ գույքի կամ հողի տարեկան հարկի չափի ու վճարման ենթակա պարտավորությունների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական yerevan.am կայքից: Ի դեպ, վճարման ենթակա գումարի չափի մասին տեղեկատվությունը թարմացվում է ամեն օր:
Վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով քաղաքացիներին մի քանի տարբերակ է առաջարկվում: Նախ՝ PIN-կոդերն ու անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու և վճարելու համար պետք է զանգել վարչական շրջանների թեժ գիծ կամ պարզապես այցելել վարչական շրջանի աշխատակազմ: Ստանալով կոդը՝ կարելի է նաև կայքում մուտքագրել այն և վճարում կատարել տեղում: Վճարել հնարավոր է նաև բջջային հավելվածների, վճարման տերմինալների միջոցով և բանկերում:
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշում է, որ գույքահարկը մայրաքաղաքի կարիքները հոգալու ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուր է:
«Այս առումով շատ կարևոր է ապահովել ամբողջական հավաքագրում: Երևանի յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակցի անձնական քաղաքացիական պարտականությունը ու նաև գույքահարկի պարտաճանաչ վճարմամբ մասնակցություն ունենա քաղաքի խնդիրների լուծմանը»,- ասում է փոխքաղաքապետը:
Տարվա ընթացքում քաղաքացիները պարբերաբար տեղեկություն են ստանում պարտավորությունների ժամկետների մասին՝ հեռախոսազանգով կամ տեքստային հաղորդագրություններով:
Սակայն մինչ օրս դեռ կան անգամ խոշոր ընկերություններ ու թանկարժեք գույքի սեփականատերեր, որոնք, ինչ-ինչ պատկերացումներից ելնելով, չեն շտապում վճարել իրենց գույքահարկը:
Հարկ է իմանալ, որ գույքահարկի կամ հողի հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելը, Հարկային օրենսգրքի համաձայն, օրական հաշվարկով կիրառվող տույժեր է նախատեսում: Իսկ վճարումը չկատարելու դեպքում ի վերջո գործերը փոխանցվում են իրավապահ գերատեսչություններին:
«Շատ կարևոր է, որ մեր բնակիչները վստահ լինեն, որ, հարկային պարտավորությունները կատարելով, իրենց յուրաքանչյուր լուման գնում ու ծառայում է նպատակին, այդ թվում՝ տարեկան և հնգամյա զարգացման ծրագրերի իրականացմանը»,- շեշտում է Հայկ Սարգսյանը:
Գույքահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր տարի Երևանի ավագանին հաջորդ տարվա համար որոշակի սոցիալական խմբերի համար սահմանում է արտոնություններ՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան պատերազմում զոհվածներ, հաշմանդամներ և այլն: Զինծառայության մեջ տվյալ պահին գտնվող անձինք օրենսդրությամբ ազատվում են գույքահարկից:
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...