Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ

10:30 23.11.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ:

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմել է նաև հեռուստամարաթոնին հետևող մեր հայրենակիցներին և նշել.

«Սիրելի հայրենակիցներ, կրկին ողջունում եմ ձեզ: Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, բոլոր մեր այն հայրենակիցներին, ովքեր այս պահի դրությամբ արդեն մասնակցել են հեռուստամարաթոնին և իրենց նվիրատվությունն են արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ցանկանում եմ հույս հայտնել, որ մնացած մեկ ժամվա ընթացքում մեր բազմաթիվ հայրենակիցներ կհասցնեն իրենց նվիրատվությունն անել հիմնադրամին, որովհետև այդ գումարները ծախսվելու են Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կարևոր ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ծրագրերի համար:

Սիրելի հայրենակիցներ, այս նոր ժամանակաշրջանը չափազանց կարևոր է, և մեր համազգային խնդիրների լուծման համար մեզ անհրաժեշտ է համազգային բացառիկ համախմբում: Իհարկե, հեռուստամարաթոնն այդ համախմբման ձևերից մեկն է, և մենք այս ճանապարհով դեռ պետք է գնանք, որպեսզի հասնենք համախմբման և միասնության այն մակարդակի, որը երկար տարիներ երազել ենք: Այսօր, հիմա այդ հնարավորությունը կա և կասկած չկա, որ այդ հնարավորությունը մենք կօգտագործենք՝ ստեղծելու իսկապես միասնական, ազատ և երջանիկ Հայաստան: Շնորհակալ եմ և հաջողություն եմ մաղթում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

16:06 28.06.2025

ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 28-ին՝ ժամը 12։31-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին, բախվել են «Nissan» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...

Երկու հայկական եզրափակիչ. Հայաստանի 8 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

16:00 28.06.2025

Երկու հայկական եզրափակիչ. Հայաստանի 8 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող բռնցքամարտի՝ Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի 8 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: Երկու քաշային կարգերում հայկական եզրափակիչ կլինի: Եզրափակիչ են դուրս եկել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշայիներ Արթուր Սահակյանը և Ժիրայր Սարգսյանը, 65 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանը և Նարեկ Հովհաննիսյանը (այս քաշային կարգում 2 ենթախմբով է պայքարն […] ...

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

15:45 28.06.2025

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դադարեցնի անհարգալից խոսույթ օգտագործել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ, եթե նա անկեղծ է Թեհրանի հետ համաձայնության գալու իր ցանկության մեջ, սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Եթե նախագահ Թրամփը անկեղծ է համաձայնության գալու իր ցանկության մեջ, նա պետք է դադարեցնի անհարգալից և անընդունելի […] ...

Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

15:25 28.06.2025

Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

Գազայի իշխանությունները հայտարարել են, որ պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել։ «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում և դատապարտում ենք, այսպես կոչված, ամերիկա-իսրայելական մարդասիրական օգնության բաշխման կենտրոններում քաղաքացիներին տրամադրվող ալյուրի պարկերում թմրամիջոցային ազդեցություն ունեցող օքսիկոդոնի հաբերի հայտնաբերումը», – ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։ Ինչպես նշել են անկլավի իշխանությունները՝ հայտնի է […] ...

ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»

15:10 28.06.2025

ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»

Ֆրանսիական ՊՍԺ-ն «Լիոնին» օգնելու համար վճարել է Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի ամբողջ գումարը, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբը որոշել է այս կերպ օգնել «Լիոնին», որպեսզի ակումբը կարողանա բարելավել ֆինանսական վիճակը: Ավելի վաղ վերահսկողության և կառավարման Ազգային կոմիտեն ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» տեղափոխել էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոն՝ Լիգա 2: ...

SHANTNEWS

15:00 28.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP