Քաղաքացուն հետաքրքրում է իր բարեկեցիկ կյանքը. Վահագն Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Քաղաքացուն հետաքրքրում է իր բարեկեցիկ կյանքը. Վահագն Խաչատրյան

12:30 23.11.2018

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է` այսօր շատ կարևոր է իմանալ, թե ինչ տնտեսություն ունենք, քանի որ մինչ օրս թվանկարչությամբ տնտեսության իրական պատկերը խեղաթյուրվել է:

«Առանց իրական պատկերի հնարավոր չէ տնտեսությունը բուժել, հակառակ դեպքում թվերի հետ վիճաբանությունը էական չէ, բոլորս մի խնդիր ունենք, ուզում ենք ապրել բարեկեցիկ կյանքով: Որևէ քաղաքացու, երբ հարցնեք` լա՞վ է ապրում, չի ասելու` «ՀՆԱ-ն աճել է 5 տոկոսով», պիտի ասի` «աշխատավարձս բարձրացել է», «հեռուստացույց եմ գնել, մեքենա», քաղաքացուն հետաքրքրում է իր բարեկեցիկ կյանքը, Կառավարության համար սա պետք է լինի խնդիր»,- Երևանում տնտեսության զարգացմանը նվիրված գիտաժողովի ժամանակ նշեց Խաչատրյանը:

Տնտեսագետը հիշեցրեց` Ապրիլյան պատերազմի ժամանակ պարզվեց, որ մենք պարզապես մերկ ենք, քաղաքացիների տված ու նրանցից գրպանված գումարները նպատակին չեն ծառայել ու հենց այդտեղ էր, որ ժողովուրդն ընդվզեց: Նա չբացառեց, որ Ադրբեջանն էլ էր այդ հանգամանքը հաշվի առել, բայց սխալվեց. ՀՀ արժանապատիվ քաղաքացին իր արժանապատվությունը գնահատեց ու հաղթեց:

«Այն, ինչ տեղի ունեցավ այս ապրիլին, ես գնահատում եմ, որ տեղի է ունեցել հեղափոխություն, որը դեռ շարունակվում է: Այն հեղափոխությունը, որի արդյունքում տեղի է ունեցել իշխանափոխություն, մեր մտքերում, մոտեցումներում դեռ տեղի չի ունեցել: Մենք 2013-ին լռելյայն համակերպվել էինք, որ հերթական անգամ, մեզ արժանապատվությունից զրկելով, իշխանության են եկել, բայց 2018-ին գնալու են: Խոստացան, բայց չգնացին, ես ուրախ եմ, որ այդ ազատությունը վերադարձվեց մեզ, վստահ եմ, որ դուք` գործարարներդ, այդ ազատությունը պետք է զգաք»,- ասաց նա:

Գործարարներին մտահոգող «ի՞նչ անել» հարցի պատասխանը գտնելու համար, ըստ տնտեսագետի, պետք է հնարավորություն տալ, այդ հնարավորությունը տալիս է իշխանությունը կամ քաղաքական այն ուժը, որն իշխանության է եկել: Խաչատրյանի խոսքերով` 20 տարի այդ հնարավորությունից զրկել են, ու թեպետ եղել են հասարակական-քաղաքական խմբեր, որոնք պայքարել են, բայց մինչև ապրիլը հաջողության չեն հասել: Այժմ, ըստ Խաչատրյանի, մի իրավիճակ է, երբ բոլորն ազատություն են ստացել, և պետք է իրենց հարց տան` արդյո՞ք պատրաստ են այն գնահատել և այդ պայմաններում գործել:

Խաչատրյանն ընդգծեց, որ ցանկացած երկխոսության մեջ կա երկու կողմ, պատասխանատվությունը երկու կողմն է կրում, եթե կա իշխանություն, կա նաև ժողովուրդ, որին հնարավորություն են տվել ընտրել իշխանություն:

«Մենք երջանիկ ենք, որ հնարավորություն ստացանք ազատ ընտրելու, ոչ թե կաշառքի և այլնի միջոցով: Այսօր հիմնական խնդիրը փիլիսոփայական առումով բոլորիս համար այդ պատասխանատվության հանգամանքն ամրապնդելն է»,- ասաց տնտեսագետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

BACK_TO_TOP