12:17 23.11.2018
Երևանում այսօր առավոտյան մեկնարկել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Գիտաժողովի մեկնարկից առաջ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողներին ասել է, որ իրենք այս նախաձեռնությամբ առաջին հերթին փորձում են գիտություն-տնտեսություն-կառավարություն կապն ապահովել, որպեսզի գիտական սպասարկմամբ կարողանան կառավարությանն առաջարկել մոտեցումներ և մեթոդաբանություն տնտեսության հիմնարար հարցերի շուրջ:
«28 տարվա անկախությունից հետո կանգնած ենք հարցերի առաջ՝ ի՞նչ անել երկրի տնտեսության համար թռիչքային զարգացում ապահովելու համար, ի՞նչ անել, որ տնտեսական աճն էապես ազդի շարքային քաղաքացու կենսամակարդակի վրա, ի՞նչ անել, որ մեր մրցունակությունը տարածաշրջանում կարողանանք բարձրացնել: Հատկապես այսօր, երբ մենք գնում ենք արմատական փոփոխությունների, երբ գնում ենք հեղափոխական մոտեցումների, այդ թվում՝ տնտեսական կառավարման ոլորտում, գիտական մոտեցումն առաջնահերթ է»,- ասել է Արսեն Ղազարյանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի խոսքերով՝ հեղափոխություններից հետո ընդհանրապես տնտեսական անկումներ են լինում, սակայն Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո եղել է ֆինանսավարկային համակարգի կայունություն: Հետևաբար, ներդրումներ ներգրավելու համար առաջին հերթին պետք է ակտիվացնել ներքին ներդրողներին:
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...