13:20 23.11.2018
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, նոյեմբերի 23-ին Երևանում տնտեսության զարգացմանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ կարևորելով «Ի՞նչ անել» ձեռնարկի հրապարակումը, առանձնացրեց տնտեսությունում գրանցված դրական որոշ միտումներ: Դրանցից մեկը, ըստ տնտեսագետի, այն է, որ այլևս ներդրումների «բարիեր» չկա, այսինքն` խոչընդոտ չկա, որ Հայաստան փող մտնի, այն վերացել է հեղափոխությունից հետո:
Ըստ Խաչատրյանի` կարևոր է այն հանգամանքը, թե ներմուծման փոխարինման ռազմավարությունը որքանով ենք կարողանալու աշխատեցնել, ոչ միայն արտահանման մասին խոսենք, որովհետև թվային ցուցանիշի առումով մեր ներմուծումն ավելի արագ է աճում, ԵԱՏՄ, ԵՄ անդամ երկրները, արտահանման քաղաքականության մեջ ավելի հաջողակ լինելով, կարողանում են մեր շուկաները գրավել:
Տնտեսագետն արձագանքեց տնտեսական աճի ցածր ցուցանիշ գրանցելու հետ կապված մտահոգություններին: Նա վստահեցրեց` ԱՊՀ տարածաշրջանում ամենաբարձր երկրորդ աճն ենք ունենալու` 6%:
«Միայն Թուրքմենստանն է մեզնից բարձր` 6,2 % աճ ունենալու, ինչի՞ մասին է խոսքը, որ տարին կարող է փակենք ցածր աճով: Արժույթի միջազգային հիմնադրամը հոկտեմբերի կանխատեսումներով այս ամենը վերանայեց, բարձրացրեց աճի տեմպերը, դրական ազդակ տվեց մեզ: Բացի դրանից՝ մենք պարտքի նվազման միտումներ ունենք՝ 34 մլն տարեսկզբի դրությամբ: Համախառն ազգային պարտքն էլ է նվազում, այսինքն՝ կազմակերպությունների պարտքը դրսին, որը կազմում է 10,5 մլրդ դոլար, սա էլ է սկսել նվազել, ինչը ևս ուրախացնող է»,- ասաց նա:
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...