13:49 23.11.2018
Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի գնահատմամբ`Հայաստանը մտնում է «դեմոգրաֆիական փոս»-ի մեջ, և դա առաջիկա տարիներին խորանալու է, այսինքն`գալու է մի շրջան, երբ աշխատաշուկա մտնելու է ավելի քիչ մարդ, քան դուրս է գալու: Դա, ըստ տնտեսագետի, 15-20 տարվա իրականության հետևանք է. ծնելիության նվազման, արտագաղթի արդյունքում ունենալու ենք «դեմոգրաֆիական փոս»:
«Դիմում եմ տնտեսագիտական մտքին, այս հարցն ավելի ֆունդամենտալ է, քան մենք կարծում ենք: Սա փոփոխություն է մեր բոլոր ոլորտներում, սոցիալական համակարգն ամեն տարի ավելի ծանր վիճակում է լինելու, քանի որ քիչ ռեսուրսներով շատ մարդկանց կենսաթոշակային մինիմալ մակարդակ է ապահովելու, աղքատության մակարդակի վրա ուղղակի ազդեցություն է ունենալու: Կրթության ոլորտը կանգնելու է կոլապսի առաջ, ուսանողներ չեն հավաքվում, իսկ երբ չես կարողանում ուսանող հավաքել, կրթության մակարդակն էլ է ընկնում: Բարձրագույն կրթության ոլորտում ունենք լուրջ խնդիր, չի կարող լինել ֆակուլտետ, երբ 30 դասախոս նստած է 1 ուսանողի համար, իսկ այսօր ունենք այդպիսի բան»,- ասաց նա:
Ջրբաշյանի կանխատեսմամբ` առողջապահությունը «ծերանալու» է, ունենալու ենք շատ ավելի ծեր հասարակություն, քան այսօր ունենք: Նրա խոսքերով`այսօր կանգնած ենք մարտահրավերների առաջ, և եթե ընտանիքները չամուսնալուծվեն, սկսեն շատ երեխաներ ունենալ, միևնույն է, արդյունքները զգալու ենք 15 տարի հետո: Տնտեսագետը կարծում է, որ կա արդյունավետության գլոբալ խնդիր` թե՛ բիզնեսում, թե՛ կրթությունում ու առողջապահությունում, թե՛ յուրաքանչյուր ոլորտում. կա փոս, և այն չենք կարողանում լրացնել:
«Այսօր որևէ հայկական բիզնես չի կարող համեմատվել անգամ մեր հարևանների հետ: Ներդրողը չի կարողանում հասկանալ` ինչո՞ւ փող դնի այստեղ, ոչ թե Վրաստանում. հիմքում ընկած է շահութաբերությունը, Հայաստանի բանկային համակարգում միջին շահութաբերությունը 7-8 տոկոս է, Վրաստանում` 21, իսկ բանկային համակարգը հայելի է»,- ասաց նա:
Ջրբաշյանը կրկին հիշեցրեց` աշխատավարձի այսօրվա մակարդակով վաղվա կենսաթոշակառուներին չենք կարող պահել:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...
21:18 27.06.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan OpenԿայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...