Երևանում աշխատանքն է շարունակել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Երևանում աշխատանքն է շարունակել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը

18:35 27.11.2018

Նոյեմբերի 27-ին Երևանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սևակ» սրահում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը` ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցել են Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի խորհրդարանական պատվիրակությունները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած դիտորդներ:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Արա Բաբոլյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը, որում ասվում է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ կազմակերպության հռչակած նպատակներին:

«Իր արտաքին քաղաքականությունում մեր երկիրը վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Այս տեսանկյունից Հայաստանը պատրաստ է լիովին օգտագործել ՍԾՏՀ և նրա կառույցների ներուժը՝ տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու և կազմակերպության կանոնակարգային նպատակների արդյունավետ իրականացումն առաջ մղելու ուղղությամբ»,- նշված է ուղերձում:

Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի խոսքերով՝ քառորդ դար բազմակողմ համագործակցությունը տարածաշրջանում կուտակել է տարբեր ոլորտներում փոխգործակցության արդյունավետ փորձ: Բանախոսի համոզմամբ՝ կազմակերպությունը պետք է լինի ժամանակակից, բարեփոխված, տարածաշրջանային գլոբալ մարտահրավերների համատեքստում՝ առավել ճկուն:

Նիստում Արա Բաբլոյանը ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալով է պարգևատրել մի շարք պատվիրակությունների ղեկավարների:

Վեհաժողովում Ալբանիայի նախագահության ժամանակ կայացված որոշման հիման վրա ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալով պարգևատրվել է նաև ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Վեհաժողովի առաջին նիստում քննարկվել են կանոնակարգային հարցեր: Նոր պատվիրակների մանդատների, 2018թ. հունիսի 20-21-ը Տիրանայում կայացած ՍԾՏՀ ԽՎ 51-րդ լիագումար նիստի արձանագրության և խորհրդարանական վեհաժողովի գործունեության հաստատումից հետո քննարկվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեության մասին հարցը, որը ներկայացրել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Գոնչարենկոն: Նա անդրադարձել է վերջին կիսամյակում տեղի ունեցած աշխատանքային խմբերի նիստերին և իրականացված աշխատանքներին:

Սևծովյան Առևտրի և զարգացման բանկի գործունեությունը ներկայացրել  է բանկի նախագահ Դմիտրի Պանկինը, խոսել առաջիկա ծրագրերից:

Նիստում ՍԾՏՀ ֆինանսական հարցերով փոխնախագահ է ընտրվել կառույցում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ջեմալ Օզտուրկը, ՍԾՏՀ  ԽՎ վարչական և ֆինանսական հարցերով գլխավոր քարտուղար՝ ռումինացի Դանիել Դուլկան, ՍԾՏՀ ԽՎ միջխորհրդարանական հարցերի ու արարողակարգի հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Ֆուատ Քուշուկայդին:

Խորհրդարանական վեհաժողովների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ:

Նիստի օրակարգում է եղել «Խորհրդարանների դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում» հարցը, որի վերաբերյալ ելույթում ՀՀ  ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանն անդրադարձել է Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից  շրջափակմանը՝ շեշտելով, որ դա հակասում է կառույցի սկզբունքներին, որոնք կոչված են նպաստելու տնտեսական զարգացմանը: Գագիկ Մինասյանը նշել է, որ շրջափակումը  վերացնում է համագործակցության որևէ հնարավորություն: Ըստ նրա՝  տնտեսական փոխգործակցությունն ուղղված է ոչ միայն ժողովուրդների բարեկեցությանը,  այլև, ինչպես միջազգային փորձն է ցույց տալիս,  դա քաղաքական «կնճռոտ» հարցերի լուծման արդյունավետ ճանապարհ է:

Նիստում  քննարկվել ւ ընդունվել է կառույցի 2019 թվականի  ֆինանսական տարվա բյուջեն, հաստատվել  ֆինանսա-աուդիտորական հանձնաժողովի հաշվետվությունը:

Տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և բնապահպանական  ոլորտներին վերաբերող հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել ՍԾՏՀ անդամ երկրներում փոքր ձեռնարկությունների զարգացման և պաշտպանության խնդիրներին: Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները փոխանցել են այս ոլորտներում իրենց երկրներում տիրող իրավիճակը, առաջարկել անդամ երկրներում ոլորտի լայնամասշտաբ ուսումնասիրություն իրականացնել: Նրանք կարևորել են փորձի փոխանակումը, ինչը նոր խթան կհաղորդի հետագա փոխգործակցությանը:  Պատվիրակների խոսքերով՝ ՓՄՁ-ների զարգացումն իր հերթին լուրջ նպաստ կբերի տնտեսության առողջացմանը:

Իրավական և քաղաքական հարցերի շրջանակում քննարկվել է տնտեսական համագործակցության ամրապնդման գործում տարածաշրջանում արհմիությունների դերին վերաբերող թեման: Աշխատանքային հարաբերություններում արհմիությունների ունեցած դերակատարությանն են անդրադարձել Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան, Սերբիան և Հայաստանը ներկայացնող պատվիրակները:

ՍԾՏՀ տարածաշրջանում զբոսաշրջության  զարգացման հեռանկարներից են խոսել Ռումինիայի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները՝ ընդգծելով ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը:

Նիստի աշխատանքը կշարունակվի նոյեմբերի 28-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը

10:30 05.05.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները: Քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 5-ին

10:13 05.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Al Arabiya. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հութիների զենքի պահեստներին Սանայում

10:00 05.05.2025

Al Arabiya. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հութիների զենքի պահեստներին Սանայում

ԱՄՆ զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Սանայում տեղակայված թիրախներին, որը գրավել էին հութիները՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Դրա աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ը առնվազն երեք ավիահարված է հասցրել այն պահեստներին, որոնք օգտագործում էին հութիները՝ Սանայի հարավում գտնվող Աս-Սավադ շրջանում զենք պահելու համար: Ավելի վաղ «Անսար Ալլահ»-ի կողմից վերահսկվող Al […] ...

Թրամփը չի բացառել մայիսին Պուտինի հետ հանդիպումը Սաուդյան Արաբիայում

09:51 05.05.2025

Թրամփը չի բացառել մայիսին Պուտինի հետ հանդիպումը Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ կքննարկի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում մայիսի կեսերին թագավորություն այցի ժամանակ հանդիպելու հարցը: Լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտադիր է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ իր նախատեսվող շրջագայության ընթացքում։ «Չգիտեմ, պետք է մտածենք այդ մասին»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլել

09:40 05.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլել

Գազայի հյուսիսում Իսրայելի նոր հարվածների հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Գազա եւ Բեյթ Լահիա քաղաքների բնակելի շենքերին։ Հարձակման հետեւանքով վիրավորվել է 15 մարդ, կան նաեւ անհետ կորածներ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ […] ...

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստանի Հանրապետություն

09:33 05.05.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստանի Հանրապետություն

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

BACK_TO_TOP