17:44 03.12.2018
Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը 125 երկրների շարքում՝ նախորդ տարվա 52-ի փոխարեն: «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվել է Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից:
Զեկույցում նշված է, որ Հայաստանն ամրապնդում է էլեկտրաէներգիայի բնագավառում կապերը հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ. Իրանի հետ ընթացքի մեջ է 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, նման ծրագիր է մշակվում նաև Վրաստանի հետ:
Ըստ զեկույցի՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում զարգացել է արևային էներգետիկայի ոլորտը: Գործարկվել է 4 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 4 ֆոտովոլտային կայան: Առաջիկա տարիներին Հայաստանը կշարունակի զարգացնել վերականգնվող էներգետիկայի ներուժը, մասնավորապես՝ արևային էներգիայի:
«Հայաստանը նաև մասնակցում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայի ստեղծմանը»,- նշված է զեկույցում:
«էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում երկրների էներգետիկական ցուցանիշները գնահատվում են երեք չափորոշիչներով՝ էներգետիկ անվտանգություն, էներգետիկական կապիտալ և բնապահպանական կայունություն՝ հիմնված գլոբալ և ազգային տվյալների վրա:
Նշենք, որ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվում է ամեն տարի Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից՝ Oliver Wyman խորհրդատվական կազմակերպության գործընկերությամբ:
20:17 13.08.2025
Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ19:53 13.08.2025
Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան«Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին: 31-ամյա ֆուտբոլիստը սակայն չի հեռանում ֆուտբոլից, նա ընդգրկվել է «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում։ Մալաքյանն «Արարատի» կազմում հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 119 խաղում նա խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում», «Ալաշկերտում», ուկրաինական […] ...
19:40 13.08.2025
Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտումԱյսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Մոնթե Մխիթարյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտու խոտածածկի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով […] ...
19:23 13.08.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է ԻրանՕգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարիքաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական […] ...
19:12 13.08.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժածԱյսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ հատվածում բախվել են 43-ամյա Գեղամ Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 54-ամյա Մողսոդ Ֆ․-ի վարած իրանական համարանիշներով «Renault» մակնիշի կցորդչով բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
18:55 13.08.2025
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբի դարպասապահ Էդերսոնը մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր, ըստ որի բրազիլացին նոր ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: Այնուամենայնիվ, Էդերսոնի տեղափոխությունը դեռևս կայացած փաստ չէ, քանի որ թուրքական ակումբն […] ...