Թեղուտի և Հաղարծինի բնակիչները լավագույն բիզնես գաղափարների համար դրամաշնորհներ են ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+26.09 oC

Թեղուտի և Հաղարծինի բնակիչները լավագույն բիզնես գաղափարների համար դրամաշնորհներ են ստացել

19:30 03.12.2018

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում Թեղուտ և Հաղարծին համայնքների բնակիչներից լավագույն բիզնես մտքեր ունեցողներին պարգևատրել է հավաստագրերով: Այս մասին հայտնում եմ ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բնակիչներից յուրաքանչյուրը մինչև 1,5 միլիոն դրամաշնորհ կստանա: Բիզնես գաղափարներ առաջարկողներից ընդհանուր ստացվել էր 250 հայտ, որից ընտրվել էր լավագույն 50-ը:

«Ոչ թե սոցիալական գումար կամ նվեր է, այլ ուղղակի հստակ ծրագրեր են ներկայացվել, որոնց  միջոցով հարակից համայնքների բնակիչները որոշակի եկամուտներ կձևավորեն, ավելի լավ կապրեն»,- նշել է Էրիկ Գրիգորյանը:

Ծրագրի բյուջեն կազմել է 140 հազար դոլար, իսկ ֆինանսավորում իրականացել է 2 աղբյուրից ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրից և գերմանացի գործընկերներից:

Անտառամերձ համայնքների բնակիչները ցանկացել են հանգիստ թողնել անտառը և եկամտի նոր աղբյուրներ գտնել, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի խոսքերով՝ օգոստոսից ժողովրդին սկսվել է անտառային թափուկ տրամադրվել՝ խորանարդը 4800 դրամով, իսկ անապահով ընտանիքներին բաժանվել է անվճար:

Նշվում է, որ պաշարները բավարար են ողջ ձմեռն անցկացնելու համար, ապահոված են դպրոցները, մանկապարտեզները, գյուղապետարանները:

«Չկա ապօրինի հատում, ժողովուրդը լրիվ ապահովված է, 2 ամսում պետական բյուջե մոտ 60 միլիոն դրամի մուծումներ ենք արել, այսպիսի բան 27 տարվա ընթացքում չի եղել»,- նշել է «Դիլիջան» Ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը:

Պլանավորված է, որ 2019 թվականին պետբյուջեից 450 մլն դրամ կհատկացվի անտառվերականգնման համար:

Մանրամասները ՝ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

21:45 26.06.2025

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

Անվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բոսնիացի ֆուտբոլիստի հետ ԲԿՄԱ-ի կազմը լքել է նաև մեկ այլ կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինովը։ Պյանիչը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2024 թ. սեպտեմբերին։ ...

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

21:33 26.06.2025

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...

Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ Միրզոյան

21:32 26.06.2025

Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ Միրզոյան

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով․ «Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ, Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ […] ...

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

21:20 26.06.2025

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

Երևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...

BACK_TO_TOP