Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսին, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է․ Շահնազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսին, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է․ Շահնազարյան

14:56 05.12.2018

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սասուն Միքայելյանի վերաբերյալ ՀՀԿ-ական թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարություններից հետո երկու թեկնածուների միջև կարճատև հեռախոսազրույց է եղել, ինչի մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Շահնազարյանը։

Շահնազարյանի այն խոսքերից հետո, ըստ որոնց՝ Սասուն Միքայելյանի ուղղությամբ կարող են կրակել հրապարակում, Միքայելյանը զանգել է իրեն ու արդարացել, որ ինքը մասնակից չէ Օմարի լեռնանցքի հանձնմանը։

«Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է։ Սա մեկ։ Երկրորդ․ ավելին եմ ասում, այդ հարցի պատասխանն ինքը չէր կարող տալ, որովհետև եթե ճիշտ պատասխաներ, պիտի ասեր՝ «ես եմ ճողոպրել Օմարից», այնպես, ինչպես երեկ Նիկոլ Փաշինյանը ճողոպրեց ինձնից»,- ասաց Շահնազարյանը։

Ապա թեկնածուն դիմեց Հրազդանի ու հարակից բնակավայրերի բնակիչներին ու կոչ արեց չքվեարկել Սասուն Միքայելյանի օգտին, քանի դեռ նա այնտեղ ճորտատիրական կարգեր չի հաստատել։

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

16:00 26.06.2025

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

15:50 26.06.2025

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

BACK_TO_TOP