13:27 18.12.2018
Այս տարվա արդյունքներով գնաճը մեր կանխատեսումներից ցածր է: Դա պահպանվելու է նաև մոտակա ամիսներին: Դա թույլ է տալիս մեր դրամավարկային քաղաքականությանն ընդլայնվել, ինչն արտահայտվում է տոկոսադրույքների նվազմամբ և վարկավորման ծավալների ավելացմամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:
«2018 թվականը բացառիկ տարի էր քաղաքական իրադարձությունների տեսանկյունից՝ ապրիլ-մայիսի իրադարձություններն ու խորհրդանական ընտրությունները: ԿԲ-ն պետք է ավելի պահպանողական լիներ, որպեսզի պահպաներ կայունությունը: Ուրվագծվում է շուկայում մրցակցության ավելացման միտում, նաև էն շուկաներում, որտեղ կան գերիշխող դիրք գրաված կազմակերպություններ: Նրանք ավելի երկար են ծանրութեթև անում գնային քաղաքականություն մշակելիս: Դրա ապացույցն այն է, որ երբ միջազգային շուկայում գին է բարձրանում, մեր ներքին շուկայում գինը չի բարձրանում: Պետական ծախսերը խնայողության սկզբունքով են կատարվում:
Գյուղատնտեսության ցուցանիշները տարվա սկզբից բացասական միտումներ էին գրանցում, սակայն նոյեմբերի տվյալներով՝ մոտ 20 տոկոս անկում է արձանագրվել: Օգոստոսից դա մեզ հուշում էր, որ գյուղատնտեսական առաջարկների նվազումը կարող է հանգեցնել գնաճի, սակայն նոյեմբերին արձանագրեցինք, որ մեծ պահանջարկ ունեցող գյուղատնտեսական ապրանքները նույն գնային ցուցանիշներն ունեն:
Տարեվերջին կունենանք ավելի ցածր գնաճ, քան կանխատեսում էինք: Վերջին տարիների գնաճային միջավայրը շատ կարևոր է եղել մեր տնտեսության համար՝ եկամուտների գնողունակության տեսանկյունից»,- ասել է Արթուր Ստեփանյանը:
Նա նաև նշել է, որ բանկերից ֆինանսական հոսքերի ավելացում դեպի արտերկիր չկա: Ամեն ինչ կայուն և կանխատեսելի մակարդակի վրա է, պարզապես ավելացել են ֆիզիկական անձանց ներմուծումները, նաև առցանց առևտուրը Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից: Արթուր Ստեփանյանի կանխատեսումներով՝ գնաճը մինչև տարեվերջ կկազմի 1,6-1,8 տոկոս: Որպես տնտեսական կայունացման ցուցանիշ՝ Արթուր Ստեփանյանը նշեց նաև այն, որ տրանսֆերտների տոկոսային ծավալը ՀՆԱ ցուցանիշում նախկին 30 տոկոսի փոխարեն այժմ կազմում է 10 տոկոս:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...