12:15 20.12.2018
Լոռու մարզի Տաշիր քաղաքում պանրի գործարանի տարածքում անազատ պայմաններում երկու արջ է պահվում: Նախնական ահազանգի համաձայն՝ արջերը պահվում են Տաշիր քաղաքի պանրի գործարանի հարակից տարածքում, որտեղ նախկինում կարի արտադրամաս է եղել, հայտնում է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը:
Ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ արջերը պահվում են «Տաշիր կաթ» ԲԲԸ-ին պատկանող տարածքում: Արձագանքելով առաջին հրապարակմանը՝ մեկ այլ քաղաքացի հայտնել է.
«Իսկապես արջերը պահվում են ահավոր պայմաններում: Ես ինքս եմ մի քանի անգամ տեսել, փողոցի անցորդներն էլ մոտենում ու նայում են: Դե, Սամվել և Կարեն Կարապետյաններին պատկանող տարածք է դա»:
Աղբյուրը կապ է հաստատել նաև «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերերից մեկի, նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի ավագ որդու՝ Վահե Կարապետյանի հետ, ով հաստատել է տեղեկությունը՝ ամբողջությամբ ներկայացնելով դեպքի մանրամասները:
Զրույցի ընթացքում, որին մասնակցում էր նաև կենդանիների խնամքին հետևող ընկերության աշխատակիցը, պարզ է դարձել, որ պանրի գործարանի և կարի արտադրամասի հարակից տարածքում պահվող արջերը վայրի բնությունից են, որոնք 2008թ.-ին հայտնվել էին վանդակում` հավանաբար ապօրինի որսի հետևանքով:
Վերջինս մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես են կենդանիները հայտնվել վանդակում.
«Ստեփանավանի և Ալավերդու անտառներում մոտ 10 տարի առաջ սպանել էին մի արջի, ու ձագերին գտել էր տեղի բնակիչներից մեկը։ Հետո մեզ էին դիմել՝ ասելով, որ դիմել են Կենդանաբանական այգի, չեն վերցրել, այն ժամանակ կհիշեք, այգում այդքան էլ լավ պայմաններ չէին։ Ճիշտն ասած, քանի որ մենք սիրում ենք բնությունն ու կենդանիներին, իրականացնում ենք բնապահպանական ծրագրեր, խնդրեցինք, որպեսզի այս կողմ այն կողմ չգցեն, չտանեն ինչ-որ մեկի բակում պահեն, կառուցեցինք վանդակ և սկսեցինք խնամել արջերին: Մենք Կենդանաբանական այգուն անգամ առաջարկեցինք՝ կլինի՞ դուք պահեք, մենք ֆինանսավորենք սնունդը, իրենք ասացին, որ այնտեղ այնքան վատ ֆինանսական վիճակ է ու դեռ պարզ չէ, թե ինչ կլինի, հետո լսեցինք, որ փոխվել են, ինչ-որ նոր տնօրեն ունեն և այլն»:
Զրուցակիցը հայտնել է, որ ապօրինի որսի հետևանքով անազատ պայմաններում պահվող արջերի խնամքի հետ կապված ի սկզբանե «մասնագիտական խորհրդատվություն» է տրամադրել Սամվել Միքայելյան անունով կենդանաբույժը, ով նաև նախագծել է կենդանիների վանդակը, կազմել սննդակարգ, նշանակել դեղորայք և այլն: Վերջինս նաև վարձրատրվել է կատարված աշխատանքի դիմաց:
Պարզվել է նաև, որ նշված անձնավորությունն այդ տարիների ընթացքում հանդիսացել է Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը:
Ըստ էության, Սամվել Միքայելյանը ոչ միայն չի բարձրաձայնել տեղի ունեցած ապօրինի որսի մասին, այլև մասնակցություն է ունեցել հետագա գործողություններին: Վերոնշյալ հանգամանքից բացի՝ ԵԿԱ նախկին գլխավոր կենդանաբույժի կողմից տրամադրված մասնագիտական խորհրդատվության ձևաչափն ու որակը կասկածներ են առաջացնում, քանի որ արդեն իսկ բնական չէ, որ կենդանաբույժը զբաղվում է արջերի վանդակների նախագծման աշխատանքներով:
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն18:12 12.06.2025
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Ընդգծելով Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա համագործակցության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները բազմաոլորտ բնույթ ունեն՝ ընդգրկելով արդարադատության համակարգի գրեթե բոլոր ուղղությունները։ Նախարարն անդրադարձել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին, սահմանադրական բարեփոխումներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ ընդգծելով Եվրոպայի […] ...
18:07 12.06.2025
Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված […] ...
17:55 12.06.2025
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ մեկնել է ԱՄՆ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանըՀունիսի 15-ին կմեկնարկի ՖԻՖԱ-ի նոր մեգամրցաշարը՝ Աշխարհի ակումբային առաջնությունը: 32 ակումբ կմասնակցի, 63 խաղ կկայանա, ռեկորդային մրցանակներ կլինեն: Միլանի «Ինտերը» մասնակցելու է տարվա կարևորագույն այս մրցաշարին: Միլանյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն մեկնել են ԱՄՆ: Թիմի հետ ԱՄՆ է մեկնել նաև Հենրիխ Մխիթարյանը: «Ինտերը» իր առաջին հանդիպումն անցկացնելու է հունիսի 18-ին, իսկ մրցակիցը կլինի մեքսիկական «Մոնտերեյը»: ...
17:48 12.06.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 12-ին՝ ժամը 12:57-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ սարալանջից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն […] ...
17:43 12.06.2025
Հրազդանցի 44-ամյա տղամարդը հայտնաբերվել է գողոնով հանդերձՀունիսի 9-ին Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ 44-ամյա տղամարդը, օգտվելով վաճառողի բացակայությունից, խանութի մոտից գողացել է հեծանիվ: Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա Միկրոշրջան թաղամասում, գողացած հեծանիվով հանդերձ, հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Հրազդանի բնակիչ 44-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...