13:30 20.12.2018
Այսօրվանից ARM TVs բջջային հավելվածը հասանելի կլինի միայն բաժանորդագրված օգտատերերին: Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում «Շանթ» ՀԸ մշակած հավելվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Արդեն հայտնել ենք, որ հավելվածի հանդեպ հետաքրքրությունը, հատկապես վերջին օրերին, աննախադեպ աճ է գրանցել թե՛ Հայաստանում, թե՛ հայաշատ այլ երկրներում: Մեր մոսկովյան գործընկերները ռուսաստանաբնակ հայերի հետ շփումներում պարզել են, որ շատերի համար ARM TVs հավելվածը վաղուց նորություն չէ՝ ոմանց համար արդեն առօրյայի անբաժան մասն է դարձել:
Մեզ հետ կապվում են, հավելվածի մասին կարծիքներ են հայտնում և տեղեկություններ ճշտում նաև Եվրոպայի հայկական համայնքներից, Միացյալ Նահանգներից, Մերձավոր Արևելքից, առավելապես Սիրիայից ու Լիբանանից:
Գևորգ Դանիելյանը լիբանանահայ է: Բուժաշխատող է, նաև ակտիվ համայնքային գործիչ: Խոստովանում է, որ ARM TVs-ը մեծ հետաքրքրություն է առաջացրել լիբանանահայերի շրջանում և շատերի համար այն Հայաստանի մասին ավելի շատ տեղեկացված լինելու և մշակութային կապեր պահելու իրական միջոց է: Մեր զրուցակիցներն անկեղծ են և խոսում են նաև հավելվածին առնչվող խնդրահարույց հարցերից:
Անդրանիկ Մարաշլյանը IT ոլորտի Սիրիայում ճանաչված մասնագետներից է, նաև դրա համար է, որ խոսում է ոչ միայն որպես օգտատեր, այլև մասնագիտական նրբություններին տիրապետող անձ: Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է, արդեն մեր հավելվածը մշակող խմբի ուշադրության կենտրոնում է և շատ շուտով կլուծվի: Ցանկացած հավելվածի համար տեխնիկական խնդիրների շտկումը զարգացման պարտադիր փուլ է:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Անդրանիկ Մարաշլյանը նշում է նաև, որ հավելվածի տեխնիկական լուծումները համահունչ են ժամանակակից տեխնոլոգիաներին: Յուրատիպ է նաև ձևավորումը: ARM TVs-ը պարզ է, հասանելի, միևնույն ժամանակ, բազմաբովանդակ և անընդհատ զարգացող ու կատարելագործվող:
Եվ այսպես, դեկտեմբերի 20-ից ARM TVs հավելվածը հասանելի է միայն բաժանորդագրված օգտատերերին
Հիշեցնենք, որ կա նաև անվճար բաժանորդագրման տարբերակը, որից օգտվողների համար հասանելի կլինի միայն «Շանթի» ու ևս երեք համապետական հեռուստատեսությունների եթերը:
Մյուս բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել շատ ավելի լայն առաջարկից
Խոսքը այս դեպքում «Շանթ պրեմիում», «Շանթ մյուզիք», «Շանթ սերիալ» և հայաստանյան իրականությունում 24-ժամյա հեռարձակմամբ առայժմ միակ՝ SHANTNEWS ալիքի մասին է:
Շատ շուտով այդ ալիքների թիվը կավելանա հասարակական մեծ պահանջարկ ունեցող ևս երկու ալիքներով, որոնք մեծ անակնկալ են լինելու օգտատերերի համար, այդ թվում՝ հեռուստադիտողների, քանի որ ARM TVs-ը հասանելի է ոչ միայն սմարթ հեռախոսների ու թաբերի, այլև առաջիկա մի քանի օրից նաև սմարթ հեռուստացույցների համար:
«Շանթ»-ի մշակած հավելվածները սմարթ հեռուստացույցների համար հաջողությամբ անցել են թեստային փուլը և այժմ հաստատման փուլում են: Հավելվածը հեռուստատեսային եթերում ունենալու ևս մեկ տարբերակ է ARM TVs բոքսերի օգտագործումը, որոնք կարելի է ձեռք բերել՝ այցելելով հավելվածի պաշտոնական կայքէջ:
12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:30 18.08.2025
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:18 18.08.2025
Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...