Անտառապահները հատուկ հանդերձանք կունենան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

Անտառապահները հատուկ հանդերձանք կունենան

12:41 20.12.2018

Կառավարության դեկտեմբերի 20-ի նիստում ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է անտառապահներին հատուկ հանդերձանք տրամադրել:

«Անտառային կոմիտեին տրամադրված գումարների՝ 37.2 մլն դրամի տնտեսման հաշվին առաջարկում ենք դրանք փոխանցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին` որպես ընթացիկ ծախսեր: ՊՈԱԿ-ը կառավարում է 342 հազար հա տարածք` 19 անտառտնտեսությունների միջոցով, պահպանության գործառույթն իրականացնում են 642 աշխատակիցներ: Այս փոփոխությամբ նախատեսում ենք, որ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ իրենց որոշակի կանոնադրական խնդիրների լուծման նպատակով հագուստ, կոշիկ և այլն կտրամադրվի անտառապահներին, որ երբեք չի տրամադրվել»,- ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ այս կերպ որոշակի առումով կսկսեն տարբերակվել անտառապահը և այն քաղաքացիները, որոնք անտառում են: Նա նաև հայտնեց, որ անտառային կոմիտեին տրամադրվող ֆինանսավորումից մոտ 542 մլն դրամի չափով գումարներ վերադարձնում են պետբյուջե, որովհետև աշխատանքները, որոնք նախատեսված էին, որ նախկինում ևս բյուջեի ֆինանսավորման միջոցով են իրականացվել, չեն ունեցել այն մանրամասնության, քարտեզագրման ամբողջությունը, որ հնարավորություն տար անտառների կառավարումը պլանավորել և օգտագործել որպես անտառային կառավարման գործիք: Նախարարի պաշտոնակատարը նաև նկատեց` անտառային ֆոնդը կադաստրային գրանցում չունի, այդ պատճառով է դրանց մի մասը տեղափոխվել այլ հողերի կատեգորիաներ և հետագայում սեփականաշնորհվել:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց` հարկավոր է հստակեցնել` դա համազգե՞ստ է լինելու, թե՞ աշխատանքային հագուստ:

«Իրավական այնպիսի տեսք չտրվի այս քայլին, որ հանկարծ պարզվի` անտառային ծառայության գնդապետ կա: Եթե այն աշխատանքային պարագա է, այսպիսի տեսք չտանք, եթե պարզապես աշխատանքային հագուստ է, այդպես վերաբերվենք»,- նշեց նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեպետ եզրակացության աղբյուրը չի տեսնում, սակայն հորդորեց, որ բնապահպանության նախարարի պաշտոնակատարը փարատի Ատոմ Ջանջուղազյանի մտահոգությունները:

«Պարոն Ջանջուղազյանն ավելի պատշաճ ձևակերպում տվեց, աշխատանքային հագուստի մասին է խոսքը»,- ասաց Գրիգորյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուզբեկստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները և մարզիչները թանկարժեք նվեր են ստացել՝ ԱԱ դուրս գալու կապակցությամբ

19:05 12.06.2025

Ուզբեկստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները և մարզիչները թանկարժեք նվեր են ստացել՝ ԱԱ դուրս գալու կապակցությամբ

Ուզբեկստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները և մարզչական անձնակազմի ներկայացուցիչները ավտոմեքենաներ են նվեր ստացել Աշխարհի առաջնության ասիական որակավորման փուլի 10-րդ տուրի հանդիպումից հետո: Նրանք նաև արժանացել են պետական պարգևների, իսկ մեքենաները նվիրել է երկրի նախագահը։ Ընտրական փուլի վերջին հանդիպմանը Ուզբեկստանը հաղթել է Կատարի թիմին՝ 3:0 հաշվով: Ուզբեկստանի հավաքականի յուրաքանչյուր ներկայացուցչի մեքենաները հանձնվել են հենց ֆուտբոլի խաղադաշտում: Ուզբեկստանը […] ...

Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում. սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճար

19:00 12.06.2025

Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում. սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճար

Կառավարությունը հաստատել է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում հավելավճարի տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետները ևս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին: Ըստ հիմնավորման՝ կամավոր ատեստավորումը կնպաստի հանրակրթության ոլորտում նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագիտությունների գրավչության բարձրացմանը և մասնագիտական զարգացմանը: Այս ամենը հնարավորություն կտա տրամադրելու որակյալ […] ...

Կսահմանվի բողոքների քննության գրավոր ընթացակարգ. ակնկալվում է թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը

18:55 12.06.2025

Կսահմանվի բողոքների քննության գրավոր ընթացակարգ. ակնկալվում է թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը

Հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Այլ կերպ՝ ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ սահմանելով ինչպես այդ մասին վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու պահը, այնպես էլ՝ վերաքննիչ բողոքարկման ընթացքում ապացույցներ հետազոտելու միջնորդություն և վերաքննիչ […] ...

Արթիկի ոստիկանները ջրատարում հայտնաբերել են զենք-զինամթերք

18:50 12.06.2025

Արթիկի ոստիկանները ջրատարում հայտնաբերել են զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 6-ին 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և Հայկասար գյուղի խաչմերուկում՝ խողովակի մեջ, զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները նշված տեղում՝ ջրատար խողովակի մեջ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ զենք ու ռազմամթերք կար՝ «Մակարով» ատրճանակ, «ՏՕԶ» հրացան, տրոտիլային սալիկներ, սվին-դանակ, […] ...

Սանեն որոշել է հեռանալ թոփ լիգաներից

18:45 12.06.2025

Սանեն որոշել է հեռանալ թոփ լիգաներից

«Բավարիայի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն մոտ է «Գալաթասարայ» տեղափոխությանը, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Կողմերի միջև բանակցություններն արագ են զարգանում: Թուրքական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ շուտով պայմանագիր կկնքի գերմանացի հարձակվողի հետ: Այդուհանդերձ, տրանսֆերային այս պայքարում մրցակցությունը մեծ է. մի շարք թիմեր նույնպես ցանկանում են ձեռք բերել Սանեին: Սանեն շաբաթներ շարունակ բանակցում էր «Բավարիայի» հետ պայմանագրի […] ...

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի ԱԳ նախարարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին. Միրզոյան

18:40 12.06.2025

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի ԱԳ նախարարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ: «Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի կործանման մասին: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին: Ուժ եմ մաղթում բոլոր նրանց ընտանիքներին, ովքեր տուժել են այս սրտակեղեք վթարից»,- գրել է նախարարը X-ի իր միկրոբլոգում: It […] ...

BACK_TO_TOP