15:03 28.12.2018
Այսօր ասուլիսի ժամանակ Երևանի շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ ազդեցություն է ունենում ձյունը շտապօգնության ծառայության վրա։
«Ձյան առատությունը, իհարկե, դժվարացնում է աշխատանքը, hատկապես, երբ ամբողջ քաղաքում են խցանումները: Ունենում ենք նաև ուշացումներ, ինչ ասեմ՝ տա Աստված, նման դեպքեր չլինեն»,- ասել է Ստեփանյանը:
Հարցին, ձնաշատ օրերին հնարավոր չէ՞ ավելացնել մեքենաների ու բուժանձնակազմի թիվը, Երևանի շտապօգնության ծառայության տնօրենը պատասխանել է.
«Մեր ունեցած մեքենաների քանակից ավելի ուժեր մենք չենք կարող ներգրավել: Գոյություն ունի մեքենաների քանակ, պետպատվերով հատկացված գումարային քանակ, եթե մենք կատարենք զուտ մեր անհետաձգելի կանչերը, այդ ուժերը մեզ կբավարարեն»։
Ինչ վերաբերում է շտապօգնության մեքենային զիջել-չզիջելու հանգամանքին.
«Շատ վարորդներ այսօր արդեն աշխատում են զիջել շտապօգնությանը: Բայց, իհարկե, ունենում ենք դեպքեր, երբ չեն զիջում, լինում են այնպիսի փողոցներ, որտեղ խցանումն այնպիսին է, որ ինչքան էլ վարորդը ցանկություն ունի զիջելու, հնարավորություն չի լինում: Դրանք ամենը հարցեր են, որոնք որոշ չափով խոչընդոտում են մեր աշխատանքը»:
Ըստ Երևանի շտապօգնության ծառայության տնօրենի՝ իրենք րոպեների կորուստ ունենում են հատկապես երթևեկության պիկ ժամերին:
20:13 21.05.2025
Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը […] ...
19:58 21.05.2025
Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատանքի անցնելու առաջարկից, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ալ Հիլալի» ներկայացուցիչը մեկնել է Միլան ու հանդիպել Ինձագիի հետ, սակայն նա մերժել է Ռիադը ներկայացնող ակումբը գլխավորելու առաջարկը։ 49-ամյա մասնագետը երջանիկ է «Ինտերում» և կենտրոնացած է «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ […] ...
19:56 21.05.2025
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված Եվրոպական միության դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան: Վարչապետը ողջունել է դեսպանների այցը և նման ձևաչափով հանդիպումների անցկացումը: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների, փոխգործակցության ու հետագա զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի […] ...
19:47 21.05.2025
Ապօրինի ծառահատում կատարած տղամարդը հայտնաբերվել էԹումանյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը ապօրինի ծառահատման հատկանիշներով էր: Շնողի անտառպետության տարածքից ապօրինի հատել էին հացենի տեսակի ծառեր: Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապօրինի ծառահատումը կատարել է Շնող գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը: Նա մայիսի 19-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նախաքննությունը շարունակվում է։ […] ...
19:40 21.05.2025
Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` մայիսի 20-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող և ոլորտով հետաքրքրված մասնագետների և հայրենադարձների հետ: Նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ներկայացրել է նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները, որոնցով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնություններ են առաջարկվում […] ...