21:45 29.12.2018
Նախատոնական օրերին բժիշկները կրկին խորհուրդ են տալիս՝ ինչպես և որքան կերակրատեսակներ պատրաստել, ինչպես սնվել, սննդային թունավորմամբ հիվանդանոցում չհայտնվելու համար: Բանն այն է, որ տոնական օրերին, ըստ նախորդ տարիների վիճակագրության, թունավորման ախտանշաններով ահազանգերը շտապօգնության բժիշկներին ու հիվանդանոցներում նկատելի ավելանում են:
Ասում են՝ Ամանորը սննդային խրախճանքի վերածելու ավանդույթը մեզ՝ հետխորհրդային երկրներին, բաժին է հասել հենց խորհրդային ժամանակներից, երբ ամեն ինչ չէր, որ հնարավոր էր գտնել: Ոմանք կհիշեն՝ բազմազան ու կարևորը՝ շատ կերակրատեսակներ հյուրասիրելը մի տեսակ պատվի ու բարեկեցության ցուցանիշ էր: Հիմա թեև ամեն ինչ կա, բայց բազմազան ուտեստներ պատրաստելու սովորությունը մնացել է: Անգամ ավելանում է՝ խանութներում մթերքի տեսականու ավելացմանն ուղիղ համետական: Գաստրոէնտերոլոգ Մարիաննա Մալխասյանը հիշեցնում է, որ կարիք չկա շատ պատրաստել, կարևոր է, որ սնունդը թարմ լինի ու 2-3 օրից ավելի չպահվի սառնարանում:
Ամանորի ամենավտանգավոր սովորություններից մեկն էլ՝ ամեն ինչ իրար խառնելն է, փորձել սեղանին դրված ամեն ինչից: Գաստրոէնտերոլոգը նաև խորհուրդ է տալիս միրգն ուտել հիմնական սննդից մոտ 1 ժամ առաջ: Իսկ ուտելուց հետո ընդհանրապես ոչինչ չխմել, քանի որ դա վտանգավոր է ստամոքսի համար:
Խառնելը հատկապես վտանգավոր է խմիչքների դեպքում: Գունավոր խմիչքները չեն համատեղվում իրար հետ ու ամեն խմիչք չէ, որ համատեղելի է ամեն սննդի հետ: Լավ անցկացրած յուրաքանչյուր տոնին հաճախ վատ ինքնազգացողությունն է հաջորդում՝ սրտխառնոց, գլխից կախված ծանր կշռաքարեր հիշեցնող անտանելի գլխացավ, խումհար:
Վիսկին, կոնյակը, կարմիր գինին, ջինը ուժեղ խումհար առաջացնող խմիչքների տասնյակի առաջատարներն են: Ընդ որում՝ խմիչքից հասկացող շվեդները պարզել են, որ վիսկին ավելի ուժգին խումհար է առաջացնում, քան օղին: Գաստրոէնտերոլոգը խորհուրդ է տալիս խումհարի դեպքում առատ ջուր, թեյ, թան կամ կաթ խմել, իսկ ստամոքսի շրջանում ցավերի, սրտխառնոցի գլխապտույտի ժամանակ՝ ինքնաբուժությամբ չզբաղվել և անմիջապես դիմել բժշկի:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...