07:56 09.01.2019
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ։ Ինչպես իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը, սահմանափակող միջոցառումերն ուղղված են իրանական հատուկ ծառայությունների դեմ՝ կապված եվրոպական տարածքում նրանց քրեական ծրագրերի հետ։
«Սա ԵՄ-ի ուժեղ ազդանշանն է այն մասին, որ մենք չենք ընդունի Եվրոպայում նման վարք»,- ասել է նախարարը։
Նիդերլանդների կառավարությունն իր կայքում հայտնում է, որ ԵՄ-ն, մասամբ Հաագայի խորհրդով, պատժամիջոցներ է սահմանել Իրանի տեղեկատվության հարցերով նախարարության (հատուկ ծառայությունները ենթարկվում են այդ նախարարությանը), և ևս երկու իրանցու դեմ։ Պատճառ է հանդիսացել ԵՄ տարածքում հարձակումների նախապատրաստմանը մասնակցություն ունենալու մեղադրանքը։
Բրյուսելն ակնկալում է, որ Իրանը կհամագործակցի՝ ծագող հարցերին պատասխանելու համար, և անհրաժեշտության դեպքում կաջակցի քննչական գործողություններին։
Նիդերլանդների հատուկ ծառայությունները հիմքեր ունեն ենթադրելու, որ Իրանը մասնակից է ծագումով իրանցի Դանիայի երկու քաղաքացու վրա կատարված հարձակմանը։ Նշվում է, որ նրանք քննադատել էին Թեհրանի քաղաքականությունը։Դեպքերը տեղի են ունեցել 2015 թվականին Ալմերեում և 2017 թվականին Հաագայում։
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...