10:50 09.01.2019
Սիրիայի հայ համայնքը 2019 թվականին լայն թափով իրականացնելու է ազգային կառույցների վերականգնման աշխատանքը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, 2018-ին այդ ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացվել, ինչն էլ ակտիվորեն շարունակվելու է այս տարի:
«Մենք ակնկալում ենք, որ 2019-ն աշխարհի համար կլինի խաղաղ տարի: Հալեպի ազատագրումից հետո սկսվեց վերականգնման գործընթաց: Կարող ենք ասել, որ կյանքը խաղաղ ընթացքի է վերադարձել: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը հայտարարեց վերականգնման աշխատանքների մասին, դրանք սկսվել են և ընթացքի մեջ են: Պետք է նկատել, որ այդ վերականգնման գործընթացը միայն հայ համայնքում չէ, Սիրիայի իշխանությունն է այդ գործին ձեռնամուխ եղել»,- ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Հայ համայնքի հետ կապված` Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ մի շարք կառույցներ արդեն վերականգնվել են: Նախ` ամբողջությամբ վերականգնվել է Հալեպի հայ ազգային պատսպարանը: Այնուհետև՝ ազգային «Քարեն Եփփե» ճեմարանի մասնաշենքերից մեկը:
Նախորդ տարի վերականգնվել է նաև Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին, Հայ Ավետարանական Էմմանուէլ եկեղեցին, ինչպես նաև Հալեպի Կիլիկյան վարժարանը:
Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ այդ վերականգնման աշխատանքները մեծ թափով շարունակվելու են 2019-ին: Ըստ առաջնահերթության՝ վերականգնվելու են բոլոր կառույցները: Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ Հալեպում ակտիվացել է խանութների, արտադրամասերի բացման գործընթացը:
10:09 27.06.2025
Խաբի Ալոնսոն տարբեր սխեմաներ է փորձարկում10:00 27.06.2025
Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցումՀունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […] ...
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...