00:07 10.01.2019
ԱՄՆ Կենտուկի նահանգի Գրինափ շրջանի տարրական դպրոցներից մեկում ուսուցչուհին՝ Թրինա Աբրամսը, թևից բռնած դպրոցի միջանցքով մեկ քարշ է տվել 9-ամյա մի տղայի, որն աուտիզմ ունի։ Այդ տեսանյութն ի հայտ է եկել դպրոցի տեսախցիկների շնորհիվ: Տեսանյութը համացանցում տեղադրել է տղայի մայրը՝ Էնջլ Նելսոնը: Նա պահանջել է պատասխանատվության ենթարկել ուսուցչուհուն: Մայրը պատմել է, որ տղան ունի խոսելու հետ կապված խնդիրներ, աուտիզմ, տագնապ և դեպրեսիա: Մայրը բողոքել է, որ ուսուցչուհին ոչ միայն հոգեբանական հարված է հասցրել փոքրիկին, այլև վնասել է նրա կոշիկները:
Ուսուցչուհին աշխատանքից ազատվել է տեսանյութի հրապարակման հենց հաջորդ օրը:
Բժիշկները հաստատել են, որ փոքրիկի թևերին ու մարմնի այլ հատվածներում կան կապտուկներ: Իսկ ուսուցչուհին բարկացել է տղայի վրա այն բանի համար, որ փոքրիկը ընդմիջում է խնդրել՝ ասելով, թե հոգնել է: Ուսուցչուհին կարգադրել է շարունակել աշխատել: Նախ՝ հրել է տղային, ապա՝ բռնել թևից ու քարշ տվել դասարանից դուրս:
«Դու ուզո՞ւմ ես դուրս գնալ»,- հարցրել է ուսուցչուհին։
«Ոչ»,- պատասխանել է տղան:
Միջանցքով մեկ տղային քարշ տալու տեսարանին ականատես են եղել նաև դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Տեսանյութում պարզ երևում է, որ մի պահ ուսուցչուհին հրամայում է՝ «վե՛ր կաց»: Տղան փորձում է կանգնել, բայց չի կարողանում: Թրինա Աբրամսը կրկին սկսում է քարշ տալ նրան: Տղայի մայրը հավատացրել է, որ փոքրիկն այդ դեպքից հետո չի կարողանում գրել, կոճկել կոճակներն ու կոշիկների քուղերը:
Ուսուցչուհին իրեն լիովին անմեղ է համարում:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...