16:12 15.01.2019
Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ առաջադրված Նարեկ Զեյնալյանն Ազգային ժողովի ամբիոնից իր առաջին իսկ ելույթը սկսեց այն մտքից, որ բուժօգնությունը Հայաստանում պետք է լինի ոչ թե թանկ հաճույք, այլ հասանելի յուրաքանչյուր քաղաքացու։ Ապա, ըստ էության, ներկայացրեց այն ուղղությունները, որտեղ անելիք է տեսնում։
Զեյնալյանը նախ` հիշատակեց առողջության ապահովագրությունը, որի հիման վրա, ըստ նրա, լուծվել են և՛ բուժօգնության մատչելիության, և՛ բուժաշխատողների բարձր վարձատրության հարցերը։
Հաջորդը բուժօգնության առաջնային օղակն է, ըստ Զեյնալյանի, քանի որ ավելի հեշտ ու արդյունավետ է կանխել հիվանդությունը, քան հետո բուժել այն։ Եվ այս օղակում է, որ ըստ պատգամավորի, ամենացածրն է հանրության վստահությունը, և ըստ այդմ՝ այստեղ պետք է շատ աշխատել ու ներդնել ընտանեկան բժշկության համակարգը։
Զեյնալյանը խոսեց նաև դեղերի շուկայի մասին, որտեղ խնդրահարույց է գնագոյացումը, ապօրինի շրջանառությունը, ներկրման հետ կապված խնդիրները և այլն։
Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածուն խոսեց նաև Հայաստանի ծերացող բնակչության խնդրի մասին, քանի որ դրա հետևանքով ծննդաբերությունների թիվն էլ է կրճատվում, պետության սոցիալական բեռն էլ է ավելանում։ Դրա համար, ըստ թեկնածուի, պետք է ներդնել նոր համակարգեր, քանի որ բնականորեն ծնելիության աճի խթանումը բավական արդյունավետ չէ։
08:20 22.05.2025
Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ․ Ամորիմ08:15 22.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են08:05 22.05.2025
Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենաՄայիսի 21-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «Opel» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Opel» մակնիշի ավտոմեքենայում […] ...
08:00 22.05.2025
Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ժնևում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նրա մրցակիցը հրաժարվել է հետագա պայքարից։ Երկրորդ շրջանում 29-ամյա Խաչանովը հանդիպել է աշխարհի 62-րդ ռակետ, ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ։ Խաղը սկսվել է երեկ և մի քանի անգամ ընդհատվել է անձրևի պատճառով։ Հաշիվը 7:5, 2:5 էր: Խաղը պետք է շարունակվեր այսօր, […] ...
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...