Պետք է միշտ առաջ նայել. նախագահ Արմեն Սարգսյանը «Մասդար Սիթի» նորարարական քաղաքում ներկայացրել է ապագայի քաղաքների մասին իր տեսլականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Պետք է միշտ առաջ նայել. նախագահ Արմեն Սարգսյանը «Մասդար Սիթի» նորարարական քաղաքում ներկայացրել է ապագայի քաղաքների մասին իր տեսլականը

16:56 15.01.2019

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մասդար Սիթի» (Masdar City) նորարարական քաղաք։

«Մասդար Սիթի»-ն Աբու Դաբիի էմիրությունում կառուցվող քաղաք է։ Այն հաճախ անվանում են նաև ապագայի էկո-քաղաք, որն ամբողջությամբ պետք է սնուցվի արևային և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների միջոցով: Մասդարի քաղաքային զարգացման փիլիսոփայությունը հիմնված է տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության պահպանման սկզբունքի վրա: Թափոնների նվազեցման, ջրային պաշարների օգտագործման, էներգաարդյունավետության ոլորտներում նոր լուծումների կիրառման շնորհիվ Մասդարը քաղաքների զարգացման ուղենշային օրինակ է: Միաժամանակ, Մասդարի տեխնոլոգիաների ու կրթության համալիրը, համագործակցելով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ, կրթական նոր հեռանկարներ է բացում տարբեր երկրների, այդ թվում և հայաստանցի ուսանողների համար։

«Մասդար Սիթի»-ի գործադիր տնօրեն Յուսեֆ Ահմեդ Բասելայբի ուղեկցությամբ նախագահը շրջել է Մասդարի տարածքում, հետաքրքրվել ինովացիոն կենտրոնի նախագծերով ու ծրագրերով, դրանց իրականցման հեռանկարներով և կիրառվող նորարարական գաղափարներով։

Նախագահը հանդիպել է նաև Մասդարում կրթություն ստացող հայ ուսանողներ Մարիայի և Արիկի հետ, հետաքրքրվել նրանց կրթական գործընթացով ու ապագայի հետ կապված ծրագրերով։

«Սա իրականում պարզապես քաղաք չէ, այլ տարբեր գաղափարների, մոտեցումների համադրություն։ Սա և՛ քաղաք է, և՛ գիտահետազոտական, կրթական կենտրոն է, միաժամանակ նաև բիզնես և հիմնադրամ։ Սա նաև մեծ ներդրում է։ Ժամանակին Հայաստանից այստեղ 10-11 ուսանող ենք ունեցել։ Ցավոք սրտի, հիմա նրանց թիվը շատ քիչ է՝ ընդամենը երեք։ Եվ եթե ճիշտ կազմակերպենք, այդ ուսանողները կարող են մեկ կամ երկու տարի հետո վերադառնալ Հայաստան ու այդ նույն գաղափարները կիրառել Հայաստանում»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ 21-րդ դարում, որտեղ մենք ապրում ենք, նմանատիպ գաղափարները շատ մեծ տեղ են ունենալու։

«Կարծում եմ՝ սա լավ օրինակ է մի կենտրոնի, որի հետ պետք է անպայման համագործակցենք և ստեղծենք հայկական օրինակը, որը նույնը չի լինի, այլ կլինի ավելի լավը»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Հանրապետության նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, կիսվել է նաև ապագայի քաղաքի մասին իր տեսլականով։

«Այն պետք է մի քանի բաղադրիչ ունենա: Բաղադրիչներից մեկը շատ էական է՝ ունենալ ամենավերջին ժամանակակից տեխնոլոգիաները։ Երկրորդը, պետք է ունենալ տեսլական, որը պետք է տանի 20-40 տարի առաջ, պետք է պատկերացնել` որտեղ է աշխարհը լինելու տարիներ անց և կառուցել այն հիմքերը, որոնք քեզ այդտեղ կհասցնեն։ Եվ երրորդը՝ օգտագործել մեր ժառանգությունը, փորձառությունը, որն ունեցել ես տարիներ ի վեր։ Պետք է գնաս քո արմատներին, հասկանաս, թե քո տարածքում ինչպես են մարդիկ ապրել, ու չարհամարհես այդ փորձառությունը»,- նշել է ՀՀ նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP