13:30 16.01.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Մխիթար Հայրապետյանից այսօր խորհրդարանում ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետարքրքրվել է, թե ինչ մոտեցումներ ունի Հայրապետյանը հայրենադարձության մասով:
«Հատկապես բարձրորակ գիտնականների վերադարձի մասով ի՞նչ մոտեցումներ ունենք»,- հարցրել է Արկադի Խաչատրյանը:
«Մեծ հայրենադարձության մասին խոսելն ակտուալ չէ, Հայաստանը պետք է պատրաստ լինի նաև տնտեսությամբ: Կարևորում եմ Սփյուռքի ներգրավվումը նաև կառավարման համակարգում: Հայաստանը վերջերս իրականացրեց «Ներուժ» ծրագիրը և այսօրինակ ծրագրերը: Հույս ունեմ, որ գործադիրի կողմից շարունակական բնույթ են կրելու: Մենք մեծապես խոսում ենք համահայկական մեծ ներուժ ունենալու մասին, բայց պետք է հասկանանք նախ, թե օրենսդրական ինչ խոչընդոտներ կան: Պետական կառավարման արդյունավետությունից են գալիս նաև կոնկրետ ոլորտային հաջողությունները»,- ասել է Մխիթար Հայրապետյանը:
ԱԺ պատգամավորը նկատել է, որ հստակ տեսլական պետք է ունենալ, թե ինչպես ենք պատկերացնում այդ մարդկանց վերադարձը, միջոցառումների իրականացումն անհրաժեշտ է, բայց բավարար չէ:
«Ես խոսում եմ օբյեկտիվ իրականության, ոչ թե տեսլականի մասին. մեր վերջնական նպատակը նաև այն կարգավորումն է, որը դուք եք առաջարկում: Բազմաթիվ ընտանիքներ հետհեղափոխական այս շրջանում վերադարձան Հայաստան: Պետք է հասկանալ նաև, թե ում ենք համարում հայրենադարձ՝ Հայաստանը 5 տարի առաջ լքածի՞ն, թե՞ դասական Սփյուռքի ներկայացուցչին»,- արձագանքել է Հայրապետյանը՝ նաև հավելելով, որ փոփոխություններ են անհրաժեշտ կատարել նաև բիզնես ոլորտում գործունեություն իրականացնելու համար՝ սկսած մաքսային ձևակերպումներից:
20:13 21.05.2025
Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը […] ...
19:58 21.05.2025
Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատանքի անցնելու առաջարկից, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ալ Հիլալի» ներկայացուցիչը մեկնել է Միլան ու հանդիպել Ինձագիի հետ, սակայն նա մերժել է Ռիադը ներկայացնող ակումբը գլխավորելու առաջարկը։ 49-ամյա մասնագետը երջանիկ է «Ինտերում» և կենտրոնացած է «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ […] ...
19:56 21.05.2025
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված Եվրոպական միության դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան: Վարչապետը ողջունել է դեսպանների այցը և նման ձևաչափով հանդիպումների անցկացումը: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների, փոխգործակցության ու հետագա զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի […] ...
19:47 21.05.2025
Ապօրինի ծառահատում կատարած տղամարդը հայտնաբերվել էԹումանյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը ապօրինի ծառահատման հատկանիշներով էր: Շնողի անտառպետության տարածքից ապօրինի հատել էին հացենի տեսակի ծառեր: Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապօրինի ծառահատումը կատարել է Շնող գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը: Նա մայիսի 19-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նախաքննությունը շարունակվում է։ […] ...
19:40 21.05.2025
Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` մայիսի 20-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող և ոլորտով հետաքրքրված մասնագետների և հայրենադարձների հետ: Նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ներկայացրել է նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները, որոնցով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնություններ են առաջարկվում […] ...