15:53 16.01.2019
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում նշեց, որ նախորդ իշխանություններից ժառանգվել է մի համակարգ, որն ազգային փոքրամասնությունների ոլորտում բազմաթիվ թերություններ ունի, դրանցից մեկը ձևակերպեց որպես խնդիր:
Բաքոյանն ասաց, որ ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներն ու օրենսդրությունը նախատեսում են հավասար պայմաններ ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման ու մեդիահնարավորությունների համար, դրա համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տրվել է եթերաժամ, որը չի օգտագործվել: Եթերաժամը, ըստ Բաքոյանի, հնարավորություն էր տալիս ազգային փոքրամասնություններին իրենց խնդիրները ներկայացնել, բարձրաձայնել որպես մշակութային երկխոսության լավագույն հարթակ, սակայն այն մինչ օրս չի գործել: Պատգամավորը հարց ուղղեց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մխիթար Հայրապետյանին` որպես հանձնաժողովի նախագահ ո՞նց է պատկերացնում այս խնդիրների լուծումը:
«Հայաստանի Հանրապետությունն անուղղակիորեն ստանձնել է պետություն չունեցող ազգերին մի տանիքի տակ համախմբելու առաքելություն: Եզդիներն ունեն մեծ սփյուռք, որն օժտված է ֆինանսական ու քաղաքական մեծ ռեսուրսներով, սակայն չկա համակարգող կենտրոն: Արդյո՞ք Հայաստանը կկարողանա այնպիսի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, որ այդ ռեսուրսը կարողանանք շահավետ օգտագործել ու փոխշահավետ համագործակցություն լինի ազգային փոքրամասնությունների ու մեզ համար»,- հետաքրքրվեց նա:
Մխիթար Հայրապետյանը վերահաստատեց ՀՀ որդեգրած դիրքորոշումը, այն է` ՀՀ քաղաքացի համարվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիների համեմատ որևէ խտրականություն դրսևորվելու դեպքում այն նոր իշխանությունների կողմից կոշտ գնահատականի է արժանանալու:
«Մենք հստակ արձանագրել եք, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է պաշտպանվեն, մենք, որպես պետություն, ստանձնել ենք այդ պատասխանատվությունը և հետևողական ենք լինելու: Ես բաց եմ բոլոր տեսակի քննարկումների, առաջարկների համար` ներկայացնելու գործադիրին, որովհետև այո, այդ հարթակը միանշանակ պետք է օգտագործվի, օգտագործվի առավելագույնս, սա միայն խրախուսելի կլինի մեզ համար»,- ասաց նա:
20:13 21.05.2025
Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը […] ...
19:58 21.05.2025
Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատանքի անցնելու առաջարկից, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ալ Հիլալի» ներկայացուցիչը մեկնել է Միլան ու հանդիպել Ինձագիի հետ, սակայն նա մերժել է Ռիադը ներկայացնող ակումբը գլխավորելու առաջարկը։ 49-ամյա մասնագետը երջանիկ է «Ինտերում» և կենտրոնացած է «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ […] ...
19:56 21.05.2025
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված Եվրոպական միության դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան: Վարչապետը ողջունել է դեսպանների այցը և նման ձևաչափով հանդիպումների անցկացումը: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների, փոխգործակցության ու հետագա զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի […] ...
19:47 21.05.2025
Ապօրինի ծառահատում կատարած տղամարդը հայտնաբերվել էԹումանյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը ապօրինի ծառահատման հատկանիշներով էր: Շնողի անտառպետության տարածքից ապօրինի հատել էին հացենի տեսակի ծառեր: Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապօրինի ծառահատումը կատարել է Շնող գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը: Նա մայիսի 19-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նախաքննությունը շարունակվում է։ […] ...
19:40 21.05.2025
Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` մայիսի 20-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող և ոլորտով հետաքրքրված մասնագետների և հայրենադարձների հետ: Նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ներկայացրել է նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները, որոնցով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնություններ են առաջարկվում […] ...