14:43 23.01.2019
Գաղտնիք չէ, որ ձմռանը վիտամինների պակաս կա, ինչը հանգեցնում է հաճախակի հիվանդացության: Ահա 7 հիմնական վիտամիններ, որոնք կօգնեն անցկացնել ձմեռն առանց ընկճախտի ու մրսածության:
Մրսածությունից հրաշալի պաշտպանում է կարոտինը, որից վիտամին Ա է սինթեզվում: Կարոտին շատ կա լոլիկի, դրա հյութի, արմավի, դդումի մեջ:
Ինոզիտոլը կամ վիտամին Բ 8-ը պաշտպանում են լյարդն արտաքին ու ներքին վնասակար ազդեցությունից՝ ալկոհոլ, հակաբիոտիկներ, հորմոնալ միջոցներ: Այն նաև պաշտպանում է լյարդը ճարպային շերտով ծածկվելուց: Եվրոպացիների մոտ 70 տոկոսը քիչ շարժվելու և շատ ուտելու հետևանքով տառապում է լյարդի ճարպակալումից: Բ 8-ի աղբյուրը կաղամբն է, բրոկոլին, չրերը, ձկան խավիարը:
Վիտամին Բ10-ը պաշտպանում է արտաքին վնասակար ազդեցությունից և օրգանիզմում սինթեզում է ինտերֆերոն՝ պաշտպանիչ սպիտակուց, որն օգնում է պայքարել վարակների դեմ: Պատասխանատու է հարթ ու ձիգ մաշկի համար: Նաև խոնավացնում է մաշկը:
Վիտամին Բ 10-ի աղբյուր է ընկուզեղենը, այծի ու ոչխարի պանիրը, ձվի դեղնուցը:
Երբ դրսում մութ է ու ցուրտ, հաճախ վատ տրամադրություն ենք ունենում՝ չհասկանալով կոնկրետ պատճառը: Հնարավոր է, որ դրա պատճառը վիտամին Բ 1-ի պակասն է: Բանն այն է, որ այդ վիտամինն օրգանիզմում չի պահեստավորվում, և այդ պաշարն անընդհատ համալրելու կարիք կա: Բացի դրանից՝ վիտամին Բ 1-ը քայքայվում է արտաքին գործոններից, օրինակ՝ աղից: Այնպես որ, եթե լոբի եք պատրաստում, իսկ լոբին շատ հարուստ է հենց այդ վիտամինով, աղ պետք է լցնել միայն ամենավերջում: Բացի դրանից՝ վիտամին Բ1-ը քայքայվում է սուրճից: Այնպես որ, սա լա՛վ հիշեք, սրճամոլնե՛ր:
Վիտամին Բ1-ի աղբյուր են լոբին, սիսեռը, հնդկաձավարը, տավարի և խոզի լյարդը, ձուն:
Վիտամի Բ 12-ը կամ ցիանակոբոլոմինը պատասխանատու է արյունը թթվածնով հարստացնելու համար: Վիտամին Բ 12-ի պակասը հանգեցնում է սակավարյունության: Սննդակարգում թարմ բանջարեղենի ու մրգի պակասը ձմռանը հաճախ է հանգեցնում վիտամին Բ 12-ի պակասի: Դա բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա՝ ընկնում է հեմոգլոբինը, սակավարյունությունն արտահայտվում է դեղնությամբ, թուլությամբ, հիշողության թուլացմամբ:
Վիտամին Բ 12-ի աղբյուր են սոխը, բողկը, կաթնաթթվային մթերքները, սագի կամ հավի լյարդի բնական պաշտետները:
Մեր օրգանիզմում վիտամին Դ-ն սինթեզվում է հիմնականում արևի ճառագայթներից: Հետևաբար, ձմռանը դրա պակասը շատ է զգացվում: Առանց վիտամին Դ-ի օրգանիզմը չի յուրացնում կալցիումը, ոսկրերը դառնում են փխրուն, մազերն ու եղունգները՝ կոտրվող, ատամները փչանում են: Բացի դրանից՝ վիտամին Դ-ն պատասխանատու է հանգիստ քնի համար:
Բայց բանն այն է, որ վիտամին Դ պարունակող սնունդը շատ քիչ է: Օրինակ՝ այն առկա է ձկան լյարդում, ձվի դեղնուցում, սակայն այդ մթերքներով հնարավոր չէ ամբողջ օրը սնվել: Բժիշկները խորհուրդ են տալիս ձմռանը հաբերով ընդունել վիտամին Դ:
Վիտամին Դ-ի աղբյուր են ձկները, ձվի դեղնուցը, վիտամիններով հարստացրած բուսայուղերը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...