16:36 23.01.2019
ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել վերջին օրերին ակտիվ քննարկվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց աշխատողներին տրամադրած պարգևատրումների վերաբերյալ տեղեկությունները անձնավորված ձևով հրապարակելու կամ չհրապարակելու իրավաչափության վերաբերյալ:
Ընդ որում, ի թիվս այլնի՝ հարցը քննարկվում է նաև աշխատողների անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
«Ելնելով վերոգրյալից և հիմնվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ խորհրդատվություն տալու և տվյալների մշակման լավագույն փորձի մասին իրազեկելու ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության լիազորությունից՝ հարկ ենք համարում ներկայացնել աշխատողների անձնական տվյալներն այլ անձանց փոխանցելու (Օրենքի իմաստով անձնական տվյալների փոխանցում է համարվում ինչպես այլ անձանց տրամադրելը, այնպես էլ անձնական տվյալները հրապարակելը) վերաբերյալ գործող օրենսդրության կարգավորումները:
Այսպես, նախ հարկ է նշել, որ աշխատողին տրամադրվող պարգևատրումների հարցը գտնվում է աշխատող-գործատու հարաբերությունների շրջանակում, հետևաբար գործ ունենք աշխատանքային հարաբերությունների և աշխատողի անձնական տվյալների հետ: Իր հերթին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է անձնական տվյալների մշակման ընդհանուր սկզբունքները և կանոնները: Ուստի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքից բացի, անհրաժեշտ է խնդրո առարկա հարցը դիտարկել նաև աշխատողների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի կարգավորումների լույսի ներքո:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալներն օրինական մշակելու հիմքերից են ինչպես անձի համաձայնությունը, այնպես էլ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված լինելը: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն՝ «Աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է պահպանել հետևյալ պահանջները. 1) աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում. (…)»:
Վերոնշյալից բխում է, որ որպես ընդհանուր կանոն՝ աշխատողի անձնական տվյալները այլ անձանց փոխանցելիս, այդ թվում՝ հրապարակելիս, գործատուն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջին համապատասխան պետք է առաջնորդվի աշխատողի կամահայտնությամբ և առանց նրա գրավոր համաձայնության նրա տվյալները չփոխանցի այլ անձանց, բացառությամբ եթե այլ օրենքներով այլ բան է նախատեսված:
Արդյունքում, օրենսգիրքը չի սահմանում միմիայն աշխատողի գրավոր համաձայնությամբ նրա անձնական տվյալները հրապարակելու իմպերատիվ կանոն, այլ թույլ է տալիս բացառություն, այն է՝ առանց աշխատողի համաձայնության նրա անձնական տվյալների հրապարակումը թույլատրվում է, եթե նախատեսված է օրենքով և հակառակը՝ եթե որևէ օրենքով սահմանված չէ աշխատողի անձնական տվյալների հրապարակումը, ապա պետք է առաջնորդվել նրա համաձայնությամբ:
Հաշվի առնելով քննարկվող հարցի հասարակական հնչեղությունը` հարկ ենք համարում նաև ընդգծել, որ անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից աշխատավարձերի և պարգևավճարների վերաբերյալ տարբեր մարմիններին տրված խորհրդատվությունները վերաբերում են աշխատողի անձնական տվյալների մշակման ընդհանուր կանոններին և չեն կարող մեկնաբանվել որպես քննարկվող որևէ դեպքում տվյալների հրապարակման կամ չհրապարակման իրավաչափության վերաբերյալ եզրակացություն (գործակալությունը անձնական տվյալների մշակման իրավաչափությունը քննում է վարույթի շրջանակներում, իսկ քննարկվող որևէ դեպքի կապակցությամբ հարուցված վարույթ չկա):
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կախված գործատուի կարգավիճակից, աշխատողի կարգավիճակից, աշխատողի տվյալները պահանջողի կարգավիճակից կամ փոխանցման դեպքից՝ պետք է վերհանել վերաբերելի օրենսդրությունը և պարզել՝ արդյոք տվյալ դեպքում օրենքով սահմանված է գործատուի իրավունքը կամ պարտականությունը հրապարակելու աշխատողի անձնական տվյալները, թե սահմանված չէ և պետք է առաջնորդվել աշխատողի համաձայնությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...