16:54 23.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 23-ին ընդունել է ԱՊՀ տարածաշրջանում Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գրասենյակի ղեկավար Կիրիլ Օպարինին, որը Երևանում մասնակցում է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կիրիլ Օպարինն անդրադարձել է ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին` ընդգծելով հայկական հյուրընկալության առանձնահատկություններն ու միջոցառման կազմակերպման և անցկացման բարձր չափանիշները։
ՀՄՄ գրասենյակի ղեկավարը նախարարին ներկայացրել է միության գործունեությունը, մանրամասնել իրենց առաջիկա միջոցառումների թեմաներն ու աշխատանքների ժամանակացույցը, նշել, որ ուրախ կլինեն, եթե դրանց մասնակցեն նաև հայ մասնագետները։
Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով առաջարկի համար, նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ԱՊՀ տարածաշրջանային ծրագրերով և նախարարության, ինչպես նաև կազմակերպությունների մակարդակով կարող են մասնակցություն ունենալ դրանցում։ Նա նաև անդրադարձել է համագործակցության շրջանակներին՝ նշելով, որ նախարարության և ՀՄՄ-ի միջև սերտ համագործակցություն կա ձևավորված, ինչը կշարունակվի նաև առաջիկայում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտում բարձրակարգ կադրեր պատրաստելու անհրաժեշտությանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի այդ ուղղությամբ և ներկայում տեխնիկական բուհերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում ոլորտն անհրաժեշտ կադրերով համալրելու համար։
Կիրիլ Օպարինը նշել է, որ տեղյակ է հատկապես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում իրականացվող բարեփոխումների մասին: Այդ ուսումնական հաստատության բազայի վրա ծրագրեր իրականացնելու ցանկություն կա։
ՀՄՄ գրասենյակի ղեկավարը նախարարին ներկայացրել է նաև 2020թ. միության կողմից նախատեսվող էլեկտրակապի ֆորումի որոշ մանրամասներ, հետաքրքրվել, թե ի՞նչ թեմաներ կարող են առաջնահերթ լինել հայ գործընկերների համար՝ ֆորումի ծրագրում ընդգրկելու նպատակով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագիտական շրջանակներում քննարկումներից հետո ներկայացնել առաջարկություններ։
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...