Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով ևս մեկ անձի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+24.09 oC

Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով ևս մեկ անձի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

18:13 23.01.2019

Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով ևս մեկ անձի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Սա նշանակում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը նույն օրը, բացի Ջուլիետա Ղուկասյանից, մարմնական վնասվածքներ է հասցրել ևս մեկ մարդու: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Ես չգիտեմ այդ անձը համարվում է տուժո՞ղ, թե ո՞չ, բայց դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման նկարագրությունից պարզ է դառնում, որ ռուս զինծառայողը մարմնական վնասվածքներ է հասցրել ևս մեկ մարդու: Նկարագրությունից հայտնի է դառնում, որ տղամարդը փորձել է օգնել Ջուլիետա Ղուկասյանին: Այդ տղամարդու  նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասել է Արթուր Սաքունցը:

Նա նաև SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ 2 օր առաջ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նա այցելի ռուսական 102-րդ ռազմաբազա և ծանոթանա այն պայմաններին, որտեղ պահվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող զինծառայող Ա. Ռազգիլդեևը:

Հիշեցնենք, որ քննչական մարմինը մերժել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը ռուս զինծառայողին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին: Միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել Շիրակի մարզի դատախազին:

«Մեր բողոքին պաշտոնական պատասխան դեռ չենք ստացել: Գտնում ենք, որ ռուս զինծառայողին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մեր պահանջը հիմնավոր է իրավական և բոլոր առումներով: Իսկ քննիչի մերժումը անհիմն է: Եթե Շիրակի մարզի դատախազը ևս մերժի մեր պահանջը, դիմելու ենք դատարան քննիչի անգործությունը վիճարկելու հայցով: Համարում ենք, որ քննիչը մեր միջնորդությունը բավարարելու համար ոչ մի միջոց չի ձեռնարկել»,- ասել է Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք՝ 2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա կոչվող թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր:

Ավելի վաղ SHANTNEWS.amհայտնել էր, որ Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսիի դուբլն ու գոլային փոխանցումը MLS-ի խաղում

08:50 22.07.2025

Մեսսիի դուբլն ու գոլային փոխանցումը MLS-ի խաղում

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 24-րդ տուրում հյուրընկալվելիս 5-1 հաշվով հաղթել է «Նյու Յորք Ռեդ Բուլզին»: Դուբլ է գրանցել արգենտինացի Լիոնել Մեսսին։ Նա նաև մեկ գոլային փոխանցում է կատարել իսպանացի պաշտպան Ժորդի Ալբային: Մասկերանոյի թիմը 21 խաղից հետո 41 միավորով 7-րդն է, «Նյու Յորք Ռեդ Բուլզը»` 24 հանդիպումից հետո 33 միավորով 15-րդը:   ...

Բոլթոն. Թրամփը ցանկանում է դուրս գալ Ուկրաինայի ճգնաժամից՝ չնայած Patriot-ի մատակարարումներին

08:45 22.07.2025

Բոլթոն. Թրամփը ցանկանում է դուրս գալ Ուկրաինայի ճգնաժամից՝ չնայած Patriot-ի մատակարարումներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված է Ուկրաինայի հակամարտության հարցում իր միջնորդությունը դադարեցնելով՝ չնայած Կիև Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու իր որոշմանը, The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքով՝ Թրամփը ցանկանում է դուրս գալ ուկրաինական ճգնաժամից «թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճանապարհով», և Կիևին օգնություն տրամադրելու նրա […] ...

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի․ Տիգրան Ավինյան

08:36 22.07.2025

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի: Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»:   ...

Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» մարզաշապիկների շնորհանդեսին

08:30 22.07.2025

Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» մարզաշապիկների շնորհանդեսին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղընկերների հետ ներկայացրել է 2025/26 մրցաշրջանում Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» տնային ու արտագնա մարզաշապիկները։ «Սլովանը» նոր մրցաշրջանում առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության հաղթող «Զրինսկիի» հետ։ ...

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին

08:25 22.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին

Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին «անհրաժեշտության դեպքում», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խոսել է նախորդ հարձակումից հետո լուրջ վնասների մասին։ «Վնասները շատ լուրջ են, միջուկային օբյեկտները ոչնչացված են, և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», – գրել է Սպիտակ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 22.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP