Հիստերի՞կ, թե՞ շիզոֆրենիկ․ ինչպե՞ս ճանաչել մարդուն ձեռագրի միջոցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Հիստերի՞կ, թե՞ շիզոֆրենիկ․ ինչպե՞ս ճանաչել մարդուն ձեռագրի միջոցով

00:40 25.01.2019

Ձեռագրի ու բնավորության կապի մասին հոգեբանները բազմաթիվ ուսումասիրություններ են կատարել: Ինչո՞ւ են ոմանք գրում մանր ու խզբզած, ոմանք խոշոր, ոմանք անընթեռնելի, իսկ ոմանք էլ՝ մարգարտաշարի պես: Ահա թե ինչպիսի եզրակացությունների են հանգել  հոգեբան-ձեռագրաբանները:
  1. Ուժեղ  բնավորությամբ մարդիկ գրում են վստահ: Նրանց ձեռագիրը վառ է ու թղթին սեղմած տառերով: Այն մարդիկ, ովքեր տվյալ պահին  տագնապած են կամ վախեցած՝ գրում են  անհամաչափ, անկյուններով, մի տեսակ չմտածելով, թե ինչ տպավորություն կթողնի այդ գրածը այլոց վրա:
  2.  Ցածր ինքնագնահատականը ձեռագրի վրա արտահայտվում է բարակ ու համարյա աննկատ գծերով:
  3.  Ինքնավստահ մարդիկ փորձում են որքան հնարավոր է շատ տեղ գրավել թղթի վրա: Այդպիսի մարդիկ սովորաբար լուսանցքներ չեն պահպանում և տեքստը «փռում են» ամբողջ թղթի վրա: Անվստահ մարդկանց տեքստը՝  հակառակը, քիչ տեղ է զբաղեցնում թղթի վրա, ձեռագիրը մանր է: Այդպիսի մարդիկ կարծես  թղթի  վրա ևս «կծկվում են»:
  4.  Նարցիսները ձեռագրից էլ են երևում: Այն մարդիկ, ովքեր սիրում են գովեստներ, գրում են համաչափ` կարծես փորձելով լավ տպավորություն թողնել նաև ձեռագրի միջոցով:
  5. Անհամաչափ «վերուվար տեքստը խոսում է զգացմունքային ու զգայուն բնավորության մասին: Այդպիսի մարդիկ ժամանակ չունեն մտածելու արտաքին գեղեցկության մասին, զբաղված են ներքին բովանդակությամբ:
  6. Անփույթ ձեռագրի տեր մարդկանց մի շտապեք վատ որակումներ տալ: Հրեք թուղթը քիչ հեռու,  ու եթե պարզվի, որ տողերը, այդուհանդերձ, համաչափ են, ուրեմն խոսքը  բարձր ինտելեկտով մարդու մասին է:
  7.   Այն մասնագիտություների տեր մարդիկ, ովքեր շատ են գրում, օրինակ լրագրողներն ու բժիշկները, ժամանակի ընթացքում ձեռք են բերում, այսպես ասած, «փչացած» ձեռագիր , որովհետև դաստակի մկանները ժամանակի ընթացքում թուլանում են:
  8.  Ձեռագիրը կարող է «պատմել» նաև  զանազան հիվանդությունների մասին: Օրինակ՝ «դողացող» զիգզագաձև անկյուններով ձեռագիրը հատուկ է ալկոհոլիզմով տառապող մարդկանց:
  9.  Ավելորդ մասնիկները և զարդարանքները «խոսում են» թուլակամ հոգեբանության, անկարողության, կամազրկության մասին:
  10. . Ծուռումուռ տառերը, որոնց վերջավորությունները չկան և տառերի միջակայքերը չափից շատ են,  մեծ միջանկյալ կետերով՝ «խոսում են» էպիլեպտիկ նոպաների մասին:
  11.  Տարբեր կողմեր թեքված տառերն ու բառերը, որոնց միջև կետեր են դրված, հարցական ու բացականչական նշանների առատությունը «խոսում է» շիզոֆրենիայի մասին:
  12.  Մինչդեռ գեղագրությունը երկարացնում է կյանքը: Դա գիտականորեն ապացուցված է: Բանն այն է, որ գեղեցիկ ու համաչափ ձեռագրով գրելու ժամանակ միտքն ու ֆիզիկական ուժերը կենտրոնանում են,  ուղեղը ձերբազատվում է հոգսերից ու խնդիրներից, ինչն էլ բարերար  ազդեցություն է ունենում առողջության վրա:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP