18:16 24.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 25 մեղադրյալների մասով նախաքննությունը: Եվս 2-ի նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ տևական ժամանակ՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսը, սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ:
Մասնավորապես՝ մինչ դատական վարույթում ձեռքբերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետի և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 5 փոստային բաժանմունքների փոստատարների ու ավագ օպերատորների հետ, պաշտոնեական դիրքն են օգտագործել: Պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու նպատակով, 2013 թվականի մայիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, առանց քաղաքացիներ գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, նրանք թվով 692 քաղաքացիների հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում:
Դրա հիման վրա վերջիններս ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում, ձևակերպվել են ապօրինի նպաստներ, իսկ գումարները` յուրացվել։
Քննությամբ ձեռքբերված տվյալների համաձայն՝ Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, այդ հափշտակությունները կատարելիս, համագործակցել են «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ:
Նպաստի գումարների հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական, ինչպես նաև ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների քանակը չբացահայտվելու անձնական այլ դրդումներից ելնելով՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցները կեղծ ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների անունների դիմաց ստորագրել են և նպաստի գումարները ստանալով՝ փոխանցել գործակալության աշխատակիցներին: Արդյունքում՝ փոստատարների և ավագ օպերատորների միջոցով յուրաքանչյուր ամիս առձեռն ստացվել ու խարդախության եղանակով հափշտակվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 550 617.000 ՀՀ դրամ գումար:
Քրեական գործով ձեռք բերված բավարար տվյալների համաձայն՝ 27 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 21-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության:
Քրեական գործի շրջանակներում թվով 25 մեղադրյալներ վերականգնել են պետությանը պատճառված վնասը՝ 107.000.000 ՀՀ դրամի չափով։
Պետությանը պատճառված վնասի մնացած մասի՝ 443 617 000 ՀՀ դրամի հատուցումն ապահովելու նպատակով արգելանք է դրվել հետախուզման մեջ գտնվող գործակալության պետ Ա. Ղարաքեշիշյանի, ինչպես նաև առաջին կարգի մասնագետի՝ շարժական, անշարժ գույքերի և բանկային հաշվեհամարների վրա:
Հիշեցնենք, որ Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա. Ղարաքեշիշյանի և առաջին կարգի մասնագետի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում դեռևս 2018թ. հուլիսի 25-ին և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Նրանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Թվով 25 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:
18:55 20.05.2025
Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում է18:55 20.05.2025
Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում էՏ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածի (5,2կմ) հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ներկայացնում է շինարարը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
18:46 20.05.2025
Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակիցՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից: ...
18:40 20.05.2025
Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինքՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Մանրամասները՝ ՔԿ-ի տեսանյութում։ ...
18:36 20.05.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՄայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն […] ...
18:30 20.05.2025
«Լիվերպուլի» հարձակվողը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է գալիք տրանսֆերային պատուհանին, հաղորդում է Relevo-ն: Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը, և ըստ նրա Կոլումբիայի հավաքականի խաղացողն ամենահարմար տարբերակն է: Լուիս Դիասի ու «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: «Բարսելոնայում» հասկանում են, որ աստղային խաղացողին ձեռք բերելու համար հարկավոր […] ...
18:18 20.05.2025
Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցերԺաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը: Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական կրթության արդիականացման, դպրոցներում […] ...