Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերի կնքման համար գումարը քաղաքացիներն այսուհետ չեն վճարի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերի կնքման համար գումարը քաղաքացիներն այսուհետ չեն վճարի

23:57 24.01.2019

Տարիներ շարունակ համայնքից հող գնելու կամ վարձակալելու պայմանագրերը կազմվում և կնքվում էին առանձին՝ «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի միջոցով: Մատուցված ծառայության դիմաց քաղաքացիները վճարում էին 14 400 դրամ: Քաղաքապետարանն ուսումնասիրել և որոշել է այս տարի այդ գործառույթների համար մրցույթ չհայտարարել, դրանք փոխանցել քաղաքապետարանին և հանել վճարը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայություններն, ըստ էության, քաղաքապետի լիազորություններն էին, որոնք պատվիրակվել էին և առաջացնում էին ֆինանսական լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Դրա համար մենք այդ 14400 դրամի բեռն այսօր տեղափոխել ենք քաղաքապետարանի գործառույթների շրջանակ, և այդ վճարն այլևս չի լինի»,- մանրամասնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Ընկերությունը զբաղվում էր նաև հասցեների տրամադրմամբ: Որոշման դրական արդյունքները հատկապես կզգան այն քաղաքացիները, որոնք դիմում էին միաժամանակ և՛ հասցե ստանալու, և՛ հողօգտագործման պայմանագիր կնքելու համար: Նրանք արդեն հիմա կվճարեն միայն հասցեի տրամադրման համար սահմանված տեղական վճարը: Փոփոխություններով կկրճատվի նաև փաստաթղթերի ուսումնասիրության ժամկետը:

Առաջիկայում ավագանու քննարկմանը կներկայացվի ընկերության գործունեությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը:

«Քաղաքապետարանը տարեկան 100-115 մլն դրամի չափով ֆինանսավորում էր ապահովում այս կառույցին, ինչը համարեցինք ոչ էֆեկտիվ: Այդ գործառույթներն իրականացնելու համար քաղաքապետարանում կբացվի նոր ստորաբաժանում»,-ասում է Հայկ Սարգսյանը:

Քաղաքացիների ֆինանսական բեռը թեթևացնելու և քաղաքապետարանի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ ծրագրերը կշարունակվեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP