Պատվաստումներից հրաժարվելը՝ սպառնալիք մարդկությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Պատվաստումներից հրաժարվելը՝ սպառնալիք մարդկությանը

23:00 27.01.2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  տվյալներով՝  «հակապատվաստումային» շարժման հետևանքով արդեն մեկուկես միլիոն մարդ է մահացել:
Թվում էր՝ խոլերայի և ժանտախտի համաճարակները վաղուց անցյալում  են, բժիշկները պայքարում են արդեն ՄԻԱՎ-ի դեմ, սակայն մարդկությանը սպառնում են նոր վտանգներ: Ահա Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ մարդկությանը սպառնացող ամենասարսափելի վտանգները: Բանն այն է, որ եթե նախկինում սարսափելի էին համարվում մալարիան կամ  դեղին տենդը, հիմա սարսափելի վտանգ են համարվում պատվաստումից խուսափելը, հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականությունը, նստակյաց ապրելակերպը, աղտոտված միջավայրը, հումանիտար ճգնաժամը, կլիմայի փոփոխությունները:

1.  Աղտոտված միջավայրը

Մոլորակի բնակչության յուրաքանչուր 10-ից  9-ն ամեն օր շնչում է կեղտոտ օդ: Թունավոր մասնիկները հավաքվում են շնչառական ուղիներում , արյան մեջ, այնուհետև՝  ուղեղում, սրտում: Արդյունքում՝ տարեկան մոտ 7 միլիոն մահ միայն  շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով՝ ըստ ԱՀԿ տվյալների:

2. Ոչ ինֆեկցիոն հիվանդություններ 

Շաքարային դիաբետը, սրտի և անոթների հետ կապված հիվանդությությունները , չարորակ նորագոյացությունները ամբողջ աշխահրում մահացության պատճառների 70 տոկոսն են կազմում: Տարեկան 41 մլն մարդ է մահանում այդ հիվանդություններից 30-70 տարեկան հասակում: Հիմնական պտճառներն են՝ ծխելը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, վատ սնունդը, նստակյաց ապրելակերպը:

3. Հարբուխի համաճարակ

Մոլորակի բնակչությունը ևս մեկ անգամ գրիպի ծանրագույն համաճարակ կդիմագրավի: ԱՀԿ-ը, սակայն, չի նշում, թե երբ դա տեղի կունենա:  Պայքարը դրա դեմ, սակայն, պետք է տանի կոնկրետ երկրների առողջապահական համակարգեր: Միայն վերջերս Վրաստանում 17, Ուկրաինայում 19 մահ է գրանցվել H1N1 վիրուսից:

В 2019 году мир неизбежно столкнется с очередной пандемией гриппа. Фото: GLOBAL LOOK PRESS

4. Վատ կենսապայմաններ 

Հիշենք, թե որքան սննդամթերք ենք թափում, քանի որ չենք հասցնում սպառել: Որքան հաց է հնանում, որքան խմելու ջուր ենք սպառում անտեղի: Մինչդեռ մոլորակի բնակչության 6.1 մլրդ-ը՝ մոտ 22 տոկոսը, չունի կյանքի համար անհրաժեշտ սնունդ և խմելու մաքուր ջուր: Այդ խնդիրները հատկապես սուր են հակամարտությունների գոտիներում, որտեղից  մարդիկ տարերայնորեն արտագաղթում են կամ մահանում՝ տարրական կենսապայմանների բացակայության պատճառով:

5.Էբոլայի վիրուսը  

2018 թվականին Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում երկու տարբեր տեղերում գրանցվեց Էբոլայի վարակի բռնկման դեպք:  Դրանք արագ տարածվեցին բազմամիլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքներում: Համաճարակի բռնկման օջախներից մեկը գտնվում էր հակամարտության գոտում:

Маленький гроб с жертвой лихорадки Эбола в Республике Конго. Фото: REUTERS

 

6. Պատվատումներից հրաժարվելը  

Պատվաստումներից հրաժարվելը,  անհրաժեշտ սրսկումների ժամանակացույցն անտեսելը նպաստում է ինֆեկցիոն հիվանդությունների տարածմանը: Այժմ, ըստ ԱՀԿ տվյալների, պատվաստումները կանխում են տարեկան 3 մլն մահ: Եթե այդ պատվաստումների թիվն ու աշխարհագրությունը մեծանա, բժշիկները կանխատեսում են, որ ևս 1.5 միլիոն մահ հնարավոր է  կանխել:

7.  Դենգեի տենդը 

Այս հիվանդությունը տարածվում է մոծակների միջոցով, ունի հարբուխանման ընթացք և հաճախ՝ մահացու ավարտ: Հիվանդների 20 տոկոսը մահանում է:  Տենդը  հաճախ բռնկվում է Հնդկաստանում և Բանգլադեշում անձրևների սեզոնին: Իսկ վերջին տարիներին այդ  երկրներում անձրևների սեզոնը բավականին երկարել է:  Վերջերս Դենգեի տենդով հիվանդանում են նաև բարեխառն գոտու բնակիչները, օրինակ՝ դեպքեր  են գրանցվել Նեպալում: ԱՀԿ-ի տվյալներով՝ մոլորակի բնակչության 40 տոկոսին սպառնում է այդ հիվանդությունը:

8.ՄԻԱՎ վարակը 

Միավ ախտորոշման և  բուժման գործում հսկայական առաջընթաց կա: Մոտ 22 մլն մարդ ստանում է  հակավիրուսային դեղեր, բայց, միևնույն ժամանակ, տարեկան 1 մլն մարդ մահանում է ՄԻՍՎ վարակից: Ի դեպ, երբ վարակը նոր էր հայտնաբերվել, ավելի քան 70 մլն հիվանդ կար, որոնց  կեսը մահացավ։ Այժմ աշխահում 37 մլն վարակակիր կա:  Ռիսկային են համարվում բանտարկյալները, սեքս- փոքրամասնությունների ներկայացուցիչները, «հնագույն » մասնագիտությամբ զբաղվողները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP