ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ աճի ցուցանիշները գերազանցում են միության ցուցանիշները. Տատյանա Վալովայա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+23.94 oC

ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ աճի ցուցանիշները գերազանցում են միության ցուցանիշները. Տատյանա Վալովայա

16:36 28.01.2019

ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքը, արդյունաբերական արտադրությունն աճել են, սակայն անդամ երկրներում աճն էապես գերազանցում է միության ցուցանիշները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ 5-ամյակին և Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակին նվիրված տեսակամուրջով այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

«Նախորդ տարի շատ հավաքներ են եղել, շատ կարևոր որոշումներ են ընդունվել: 2018-ը նշանավորվեց բավականին բարենպաստ տնտեսական իրավիճակով, մենք ունենք մակրոտնտեսական կայուն ցուցանիշներ: Հանձնաժողովի գնահատականով՝ ներքին համախառն արդյունքի տեմպով հասել ենք 1.9 տոկոս աճի: Բայց մեզ համար կարևոր է, որ մի շարք պետությունների դեպքում այդ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է: Օրինակ՝ Հայաստանում 6.2 տոկոս է, Բելառուսում՝ 3.7 տոկոս, Ղազախստանում՝ 4 տոկոս: Եվ սրանք շատ կարևոր ցուցանիշներ են, մենք տեսնում ենք այն ազդեցությունը, որ պետությունները ստանում են ինտեգրացիայի արդյունքում»,- ասել է Վալովայան:

Նա նաև նշել է, որ եթե ամբողջ միության համար արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 3.2 տոկոս, ապա Բելառուսում՝ 6.1 տոկոս, Ղազախստանում՝ 4.5 տոկոս, Ղրղըզստանում՝ 4.9 տոկոս, Հայաստանում՝ 4.1 տոկոս: Երկրների մեծ մասի ցուցանիշները գերազանցում են միության ցուցանիշները:

Վալովայան նաև մեծապես կարևորել է, որ նախորդ տարվա մայիսին անդամ երկրների ղեկավարների կողմից ինտեգրման խորացման հռչակագիրը ստորագրվեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում է

18:55 20.05.2025

Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածի (5,2կմ) հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ներկայացնում է շինարարը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

18:46 20.05.2025

Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից: ...

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

18:40 20.05.2025

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Մանրամասները՝ ՔԿ-ի տեսանյութում։   ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ

18:36 20.05.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ

Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն […] ...

«Լիվերպուլի» հարձակվողը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է

18:30 20.05.2025

«Լիվերպուլի» հարձակվողը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է գալիք տրանսֆերային պատուհանին, հաղորդում է Relevo-ն: Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը, և ըստ նրա Կոլումբիայի հավաքականի խաղացողն ամենահարմար տարբերակն է: Լուիս Դիասի ու «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: «Բարսելոնայում» հասկանում են, որ աստղային խաղացողին ձեռք բերելու համար հարկավոր […] ...

Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցեր

18:18 20.05.2025

Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցեր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը: Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական կրթության արդիականացման, դպրոցներում […] ...

BACK_TO_TOP