15:45 01.02.2019
Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում կառավարությանը վերանայել «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի լուծարման մասին որոշումը:
Հիշեցնենք՝ հեռուստաընկերությունը լուծարելու մասին որոշում կայացվել է հունվարի 31-ին հրավիրված կառավարության նիստում:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Հունվարի 31-ին կառավարությունը որոշում է կայացրել լուծարել Գյումրիի «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը: Հիմնավորումը հետևյալն է՝ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանում անցում է կատարվել թվային հեռարձակման, իսկ «Շիրակի հանրային հեռուստառադիո»-ն առայսօր գործում է անալոգային տիրույթում և չի կարողանում ապահովել լայն լսարան, մինչդեռ՝ «թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչն այս պահին անիրատեսական է»:
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, բազմիցս ենք նշել, որ նախկին իշխանությունների՝ հեռարձակման ոլորտում իրականացված անհեռատես քաղաքականության հետևանքով մի շարք տեղական հեռուստաընկերություններ դուրս մնացին թվայնացման գործընթացից եւ հայտնվելով անհավասար պայմաններում՝ անալոգային տիրույթում, օրեցօր կորցնում են իրենց լսարանը։
Սա հակասում է թվայնացման գործընթացի նկատմամբ միջազգայնորեն ընդունված մոտեցումներին եւ պրակտիկային, համաձայն որոնց՝ հեռարձակման թվայնացումը որևէ կերպ չպետք է վատթարացնի գործող հեռուստաընկերությունների վիճակը։ Որպես լուծում մենք առաջարկել ենք օրենսդրական փոփոխություններ, որոնք այն ժամանակ չընդունվեցին։
Ցավոք, հիմա էլ նոր իշխանություններն արդիական լուծումներ որոնելու փոխարեն, որոշել են գնալ հեշտ ճանապարհով՝ պարզապես փակելով «Շիրակը»։ Մինչդեռ, հաշվի առնելով այդ հեռուստաընկերության բազմամյա փորձն ու լսարանի առկայությունը, կարելի էր չդիմել այդպիսի կտրուկ քայլի և, օրինակ, անցումային ժամանակաշրջան նախատեսել, սեփականաշնորհման հնարավորություն ընձեռել անձնակազմին։ Դա թույլ կտար «Շիրակ»-ին շարունակել գործունեությունը, ապագայում ներգրավվել մասնավոր մուլտիպլեքսում եւ հավասար մրցակցության պայմաններում ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը։
Կառավարության այս որոշումը մտահոգվելու առիթ է մարզերում գործող մոտ 10 տեղական անալոգային մասնավոր հեռուստաընկերությունների ապագայի առումով։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝
վերանայել այդ եղանակով «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ լուծարման որոշումը
ձեռնպահ մնալ հեռարձակման ոլորտում կտրուկ եւ ժամանակակից պահանջներին չհամապատասխանող քայլերից,
մշակել ոլորտում արմատական բարեփոխումների ծրագիր՝ հիմնվելով միջազգային փորձի վրա եւ հաշվի առնելով մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների առաջարկությունները»:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...