ԵՄ ներկայացուցիչներն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրվող օժանդակության ծավալը․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ԵՄ ներկայացուցիչներն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրվող օժանդակության ծավալը․ Փաշինյան

17:25 01.02.2019

Փաշինյան-Մերկել համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը երկու երկրների ղեկավարներին հարցրեց, թե հաշվի առնելով Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը՝ Եվրամիությունը պատրաստվո՞ւմ է ավելի մեծացնել ֆինանսական օժանդակությունը, և պատրա՞ստ է Գերմանիան օժանդակել Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացմանը։

Երկրորդ հարցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ըստ էության, չպատասխանեց, իսկ օժանդակության մասին հարցին ի պատասխան ասաց, որ արդեն սկսել են իրականացնել այդ ծրագիրը։

Հարցին արձագանքեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ասաց, որ այդ հարցերի պատասխանները տրվել են Եվրամիության՝ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի վերջին այցի ժամանակ, և Եվրամիության ներկայացուցիչներն արդեն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները։

«Այս առումով կարծում եմ ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերության հարաբերություններում և Եվրամիության անդամ երկրների հետ հարաբերություններում շատ լավ, գործընկերային մթնոլորտ է հաստատված։ Եվ ես չեմ կարծում, որ այդ առումով մենք խոչընդոտներ կունենանք։ Ըստ էության, Հայաստանում իսկապես ժողովրդավարական էական զարգացումներ են տեղի ունենում, և որևէ կասկած չկա, որ այս զարգացումները կշարունակվեն, ինչպես նախկինում ասել եմ՝ անկախ արտաքին աջակցության առկայությունից կամ բացակայությունից, որովհետև ժողովրդավարությունը, և վերջին ընտրություններում դա արձանագրվեց, մեր ժողովրդի ընտրությունն է, մեր արժեքային համակարգը»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ այժմ գնդակը Հայաստանի կառավարության դաշտում է, և եթե իշխանությունները շարունակեն ժողովրդավարացման ուղին, ապա աջակցություն կստանան ոչ միայն Եվրամիության, այլև Եվրասիական միության կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP