Նոր բացահայտումներ Քարահունջ կոչվող հայտնի տեղանքի շուրջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Նոր բացահայտումներ Քարահունջ կոչվող հայտնի տեղանքի շուրջ

15:55 02.02.2019

Մաթեմատիկոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Վաչագան Վահրադյանը շարունակում է իր ուսումնասիրությունները Քարահունջ պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող տեղանքի շուրջ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նա ներկայացրել է իր եզրակացությունները:

Երկարամյա վիճաբանություններին լուծում գտնելու նպատակով նա ուսումնասիրում է «Քարահունջ» անվանման հետ կապված տարբեր տեղանքներ, պարզվում է՝ այդպիսիք, բացի Սյունիքից, հայտնաբերել է նաև այլ մարզերում՝ դրանք են Արցախի Քարահունջը, Գորիսի Քարահունջի մոտ գտնվող կառույցը և Քարինջ գյուղի կառույցը:

Ինչպես հայտնի է, տեղանքի վերաբերյալ մասնագետների վիճաբանությունները երկու հարցի շուրջ է՝ տեղանքը կոչվում է Քարահո՞ւնջ, թե՞ Զորաց Քարեր, երկրորդ՝ այն դամբարանադա՞շտ է եղել, թե՞ աստղադիտարան:

«Կառույցի անվանումը մեզ հասել է միայն Ղոշունդաշ անվանումով, առաջին մարդը, ով հետազոտել է կառույցը, Շահնազարյանն էր ազգագրագետ, 1893թ. ունենք առաջին լուսանկարը Քարահունջի: Ինչպես տեսնում եք, տակը գրված է Ղոշունդաշ, այսինքն՝ Զորաց քար»,- ներկայացրեց Վաչագան Վահրադյանը:

Նա ներկայացրեց նաև այլ հետազոտողների կատարած աշխատանքները, որոնց մի մասը որպես հիմք է ընդունել, մյուսները համարել վիճարկելի:

«Շատ հետաքրքիր հանգամանք կա, Ղանալանյանը նկարագրում է կառույց ու նույնպես անվանում է Ղոշունդաշ, դա Շիրակի մարզում է գտնվում, քարերի շարք է, 3 շարքով, երկուուսուկես կմ է, սա ոչ մեկը չի ուսումնասիրել: Հաջորդը հնագետ  Օնիկ Խնկիկյանն էր, այնտեղ առաջին փորձնական պեղումներն է կատարել, և նա էլ առաջինն է առաջ քաշել անցքերի աստղագիտական նշանակությունը»,- ասաց կենսաբանական գիտությունների թեկնածուն:

Այնուհետև ներկայացրեց Պարիս Հերունու կատարած աշխատանքը, որը համարում է ամենալուրջ ուսումնասիրություններից մեկը՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ կատարված հետազոտությունների հիման վրա: Ասում է.

«Նա նույնպես անվանեց Քարահունջ, որոշեց տարիքը՝ չորս աստղագիտական մեթոդներով, միջինացրեց արդյունքներն ու ստացավ յոթուկես հազար տարի, Օնիկ Խնկիկյանն այնտեղ կենդանիների ոսկորներ էր հայտնաբերել, ռադիոաստղածնային մեթոդներով հաշվարկեց, ստացավ մոտ  4200 տարի, երբ հարցրեցի՝ իսկ դուք համոզվա՞ծ եք, որ դրանք այնտեղ հայտնվել են կառույցի կառուցման պահից, ասաց՝ ճիշտ եք ասում, հնարավոր է, բայց ուրիշ մեթոդ չունենք, ուրեմն, ասացի՝ պետք է ասեք՝ առնվազն 4200 տարեկան»:

Բանախոսը հանգել է այն եզրակացության, որ «Զորաց քար» անվանումը հիմնավոր չէ: Պարզաբանեց.

«Երբ կարդացի Լալայանի հոդվածը, որ դա ուղղակի թարգմանություն է, հրաժարվեցի, որովհետև, եթե թարգմանություն է ու հայերը երբեք «Զորաց քար» չեն անվանել, ուրեմն արհեստական անվանում է»:

Նա վարկած է առաջ քաշել, որ այն գյուղերը, որ կոչվում են Քարահունջ, իրենց անվանումները ստացել են գյուղերի մոտ գտնվող կառույցներից:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP