Սպասարկման ոլորտի 5 ամենաանհեթեթ պահանջները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Սպասարկման ոլորտի 5 ամենաանհեթեթ պահանջները

23:59 09.02.2019

«Քաղաքավարի սպասարկումը պատվաբեր աշխատանք է»՝ այսպիսի խորհրդային կարգախոս  կար: Սակայն թե՛ խորհրդային տարիներին, և թե՛ հիմա՝ հետխորհրդային տարածքում, սպասարկման ոլորտն ու առևտուրը շարունակում են մնալ ցանկալի մակարդակից ցածր:

Եթե խորհրդային տարիներին սպասարկումը կատարվում էր մեծ մասամբ «մուննաթախառն» դեմքով, որը նշանակում էր՝ «ես մենակ եմ, իսկ դուք շատ եք, դիմացեք ու լռեք», հիմա թեև մրցակցությունը ստիպում է վաճառողներին ժպտալ և քաղաքավարի լինել գնորդների հետ, սակայն  բացառություն չեն այնպիսի դեպքերը, երբ գանձապահներն անհեթեթ պահանջներ են ներկայացնում: Դիտարկենք ամենահաճախ հանդիպող  անցանկալի իրավիճակները:

Վճարեք միայն կանխիկ

Բանկային քարտը վճարման հարմար միջոց է, ուստի, շատ արագ տարածվում է: Զրկել գնորդին այդ  քարտով առևտուր անելու հնարավորոթյունից` նշանակում է զրկվել գնորդից: Դա սեփական բիզնեսը չզարգացնելու տիպիկ օրինակ է: Չկա որևէ օրենսդրական կարգավորում այդ  հարցում։

Դա, ի դեպ,նաև բանկային ոլորտի զարգացման խնդիր է:

Քարտով վճարելիս մի քիչ թանկ կլինի

 Հազվադեպ է,բայց այսպիսի իրավիճակ ևս պատահում է: Նշանակում է, որ տվյալ սպասարկման օբյեկտը որոշակի խնդիրներ ունի հարկային դաշտի  հետ կապված: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը խորհուրդ է տալիս սպառողներին դիմել հարկային տեսչություն: Ամենայն հավանականությամբ, այդ դեպքում սպառողը գործ  ունի, այսպես ասած,  «սև» շրջանառության հետ, երբ խանութը հարկային մարմնին ցույց է տալիս ապրանքի ոչ այն գինը, որով իրականում վաճառում է: Ճշմարտությունն այն է, որ  թե՛  կանխիկ, և թե՛ անկանխիկ վճարման դեպքում ապրանքի գինը պիտի լինի նույնը:

Ձեր թղթադրամը վնասված է՝ փոխեք

Շատ հաճախ պատահող իրավիճակ է: Կրկին Հայաստանի օրենսդրությամբ չկարգավորվող հարաբերություններ են: Հնամաշ թղթադրամների մասին գործող կարգի համաձայն՝ օգտագործման համար հնամաշ և անպետք են համարվում այն թղթադրամները, որոնց վրա բացակայում է ընդհանուր մակերեսի առնվազն 2%-ը, սակայն պահպանված է ավելի քան 60%-ը։

Օրինակ՝ եթե պատռված է անկյունից մի փոքր հատված, ապա թղթադրամը կարելի է օգտագործել, և այն կարող է ընդունվել որպես վճարային միջոց, սակայն ոչ ավելի։ Բացառություն կկազմեն միայն այն թղթադրամները, որոնց վրա կանխամտածված հեռացված են պաշտպանական հատվածները, կամ բացակայում է լուսավորվող հատվածի մի մասը (կինեգրամմա), եթե անգամ թղթադրամի մյուս մասը պահպանվել է։

Որպես վճարման միջոց կարող է չընդունվել այն թղթադրամը, որը պատռվել և վերականգնվել է կպչուն ժապավենի միջոցով, ինչպես նաև, եթե թղթադրամը խամրած է, նրա վրա կան ջերմային, քիմիական ազդեցության և խոնավության հետքեր։ Որպես վճարման թղթադրամ չեն ընդունվում նաև այն դրամները, որոնք այնքան կեղտոտ կամ հնամաշ են, որ պատկերի բոլոր գույները կորցրել են իրենց հստակությունը։ Անպետք են համարվում նաև «ծակ» թղթադրամները, եթե դրանց վրա կա մեկ կամ ավելի անցք, որոնցից յուրաքանչյուրն ունի նվազագույնը 5մմ տրամագիծ։ Այս դեպքում կարևոր չէ, որ պահպանվել է թղթադրամի մոտ 60%-ը։

 

 Բայց անգամ եթե թղթադրամը վնասված է, կեղտոտ, այն չի դադարում վճարման միջոց լինելուց: Երբ վաճառողը սպառողից պահանջում է փոխել թղթադրամը, սպառողը կարող է չունենալ այլ թղթադրամ և պարզապես հրաժարվել այդ խանութում առևտուր անելուց: Թղթադրամը փոխանակել  անվնաս  տարբերակով կարող են և՛ սպառողը, և՛ սպասարկման ոլորտի աշխատողը: Դա կատարվում է բանկում միանգամայն օրինական ճանապարհով: Այս դեպքում ևս բիզնեսը՝ հրաժարվելով ընդունել այդպիսի թղթադրամը,պարզապես հրաժարվում է առևտրից,մեկնաբանում է Բաբկեն Պիպոյանը:

Մանր տվեք

Մանր ունենալը ոչ թե  սպառողի, այլ վաճառողի պարտականությունն է: Եթե վաճառողը չունի մանր, նշանակում է պատրաստ չէ առևտրի:  Օրենքը չի պարտադրում նրան մանր ունենալ, սակայն բիզնեսի և մրցակցության օրենքները պարտադրում են, որովհետև հակառակ դեպքում  գնորդը կողքի խանութից կգնի այն, ինչ անհրաժեշտ է: Արդյունքում կտուժի մանր չունեցող վաճառողը:

Մանրի փոխարեն ապրանք վերցրեք

Կրկին տարածված իրավիճակ, երբ մանրի փոխարեն խանութներում առաջարկում են, օրինակ,  «Սանտավիկ», կրակայրիչ կամ նմանատիպ մանր ապրանքներ: Սպառողն այս դեպքում երկու տարբերակ ունի՝  հրաժարվել պարտադրված ապրանքից, պահանջել մանրը, հակառակ  դեպքում՝ հրաժարվել ամբողջ գնումներից, և երկրորդ տարբերակը՝  ընդունել վաճառողի առաջարկածը:

 Ինչո՞ւ այս և նմանատիպ բազմաթիվ վիճահարույց իրավիճակները չեն կարգավորվում Սպառողների մասին օրենքով SHANTNEWS.AM -ի  հարցին ի պատասխան՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» Հ/Կ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ օրենք ընդունել այն մասին, թե պետք է բիզնեսը շահագրգռված լինի առևտուր անել՝ առնվազն անմտություն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP