19:20 07.02.2019
Արարատի մարզում գտնվող Այգեստանի միջնակարգ դպրոցում երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան օտար լեզուներին՝ ռուսերենին, անգլերենին և գերմաներենին զուգահեռ սովորել նաև պարսկերեն։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանի լրատվության բաժնից:
Կրթական հաստատությունում այսօր տեղի ունեցած միջոցառման ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը համատեղ պաշտոնապես բացել են պարսկերենի դասասենյակն ու տվել լեզվի ուսուցման մեկնարկը։
Մարզպետին, Իրանի դեսպանին և մյուս հյուրերին դպրոցի աշակերտները աղ ու հացով ու զուռնա-դհոլով են դիմավորել։
Մարզպետ Գարիկ Սարգսյանը շնորհավորել է նման հիանալի նախաձեռնության համար, կարևորել լեզուների իմացությունը։
Իրանի դեսպանի խոսքերով՝ Հայաստանում իր առաքելության առաջին իսկ օրից եղել է այս մարզում և անմիջապես հետաքրքրություն է ունեցել նման նախաձեռնությամբ հանդես գալու։
«Տեսա երեխաներ, որոնք մեծ շահագրգռվածությամբ ուզում են պարսկերեն սովորել։ Իմ պարտականությունը համարեցի, որ հովանավորեմ այս երեխաներին»,- ասել է դեսպանը։
Արտակարգ և լիազոր դեսպանը նաև պարսկերենի դասագրքեր է նվիրել երեխաներին և հույս հայտնել, որ աշակերտական դասասեղանին նստած երեխաներից յուրաքանչյուրը, հնարավոր է, վաղը Իրանում ՀՀ դեսպան լինել, ապա կատակել է․
«Գուցե ես՝ որպես ծերուկ, գամ ձեզ մոտ և ողջունեմ։ Կամ, գուցե, չլինեմ այս աշխարհում»։
Պարսկերենի դասընթացը դպրոցում կանցկացնի Ջորջ Աբրահամյանը։ Նշենք, որ երեխաները պարսկերեն կուսուցանեն կամավոր և անվճար, հովանավորում է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը։
12:48 18.07.2025
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահին12:39 18.07.2025
Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասը կաշխատի միայն խախտումները վերացնելուց հետոՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Սուրիկ Զարբաբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Պատկանյան փողոց): Արդյունքում պարզվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Այսպես՝ արտադրական շինության հատակների ու պատերի մակերևույթները եղել են վնասված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից, առաստաղի արտաքին մակերևույթի վրա […] ...
12:30 18.07.2025
Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է․ ԿոբախիձեՎրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է, ասվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ, որն ընթերցել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա խորը վերլուծություն պետք չէ տեսնելու համար, որ այդ սպառնալիքը չի վերացել։ Համաշխարհային պատերազմի կուսակցությունն անում է ամեն ինչ, որպեսզի ուկրաինական հարցը սկզբից մինչև վերջ […] ...
12:22 18.07.2025
42-ամյա տղամարդը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմիցՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 15-ին վարչություն է ներկայացել Արմավիր գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ, որը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...
12:12 18.07.2025
Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել էԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական […] ...
12:05 18.07.2025
Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ […] ...