15:10 09.02.2019
Լոնդոնի կենդանաբանական այգում սգում են Մելաթի անունով էգ վագրի մահը: Նրան առաջին իսկ հանդիպման ժամանակ սպանել է փեսացուն՝ Ասիմը, հաղորդել են կենդանաբանական այգու աշխատակիցները:
Ուրբաթ օրը կենդանաբանական այգու աշխատակիցները Ասիմին փորձել են ծանոթացնել Մելաթիի հետ` հուսալով, որ նրանք հետագայում կբազմանան, որպեսզի վագրերի պոպուլյացիան փրկվի, սակայն այդ ուրբաթը դարձել է Մելաթիի կյանքում վերջինը:
Վագրերը մինչ այդ երկար ժամանակ ապրել են հարակից ազատավանդակներում, զգացել միմյանց հոտը: Մասնագետները կարծել են, թե այդ ծանոթությունը բավարար է նրանց զուգավորելու համար և բաց են թողել ազատավադակների դռները, որպեսզի կենդանիներն աստիճանաբար մտերմանան:
Ասիմն առաջինն է մուտք գործել Մելաթիի ազատավանդակը: Սկզբում ամեն ինչ հարթ է ընթացել, սակայն արու վագրը սկսել է ագրեսիվ վարքագիծ դրսևորել: Կենդանաբանական այգու աշխատակիցները փորձել են շեղել Ասիմի ուշադրությունը, բայց ապարդյուն:
Ի դեպ, Ասիմը Լոնդոն էր տեղափոխվել Դանիայից վագրերի պոպուլյացիան շարունակելու նպատակով:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...