19:20 15.02.2019
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 15-ին աշխատանքային այց է կատարել Ասկերան քաղաք, այս մասին հայտնում են ԱՀ կառավարության լրատվական ծառայությունից:
Այցի սկզբում պետնախարարը մասնակցել է Ասկերան քաղաքային համայնքի հաշվետու ժողովին։ Հիմնական զեկուցող քաղաքապետ Սամվել Աղաջանյանը ներկայացրել է Ասկերանին վերաբերող սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական առանցքային ցուցանիշները և տակավին լուծման սպասող խնդիրները։
Այսպես՝ հաշվետու 2018-ին Ասկերանում գրանցվել է 45 ծնունդ, համայնքային բյուջեով սահմանված մուտքերն ամբողջությամբ ապահովվել են, աճ է արձանագրել այգեգործությունը, ի մասնավորի՝ նռան մշակությունը։ Ս․ Աղաջանյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ՝ նռան բերքի ծավալներն աճել են շուրջ 60%-ով՝ հասնելով 170 տոննայի։ Համայնքի ղեկավարը հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքների ընդլայնումը շարունակական է լինելու:
Համայնքի առջև ծառացած խնդիրների շարքում առանձնացվել են «Ասկերանի շրջանային բուժմիավորում» ՓԲ ընկերության հիվանդանոցային շենքի վերանորոգման, մշակույթի տան շենքի կապիտալ վերանորոգման կամ նորի կառուցման, աղբահանության, կոյուղու և որոշ փողոցների լուսավորության հարցերը։
Շնորհակալություն հայտնելով համայնքի ղեկավարին հաշվետվությունը ներկայացնելու համար՝ Գ․ Մարտիրոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ այս տարի շրջանային ճանապարհների բարեկարգման, շինանյութի տրամադրման, ջրային համակարգերի պահպանման և շահագործման աշխատանքների մասով վարչակազմի ենթակայության ներքո գործող «Խաչենշին» ՓԲ ընկերության ֆինանսական միջոցներն ավելացվել են՝ սահմանված աշխատանքների ավելի մեծ ծավալ կենսագործելու նպատակով։
Անդրադառնալով հիշատակված այն խնդիրներին, որոնք պետք է լուծվեն կառավարության կողմից՝ Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ ըստ առաջնահերթության բոլորը հայտնվելու են միջնաժամկետ և հեռաժամկետ իրականացվելիք անելիքների ցանկում։ Ելույթից հետո պետնախարարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։
Այնուհետև Գ․ Մարտիրոսյանն այցելել է Ասկերանի ֆուտբոլային մարզադաշտ, ծանոթացել ընթացող շինաշխատանքներին՝ նոր նստատեղերի, հանդերձարանի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը (ծանոթություն․ Ասկերանի մարզադաշտը նույնպես հյուրընկալելու է Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ConIFA)՝ հունիսի 1-9-ը Արցախում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը)։
Մարզադաշտից հետո պետնախարարն այցելել է Ասկերան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածք, որտեղ այս տարի մեկնարկելու է նոր բազմաբնակարան թաղամասի կառուցումը՝ բաղկացած 3 շենքից և նախատեսված ընդհանուր թվով 45 բնակչի համար։ Կառուցված բնակարաններն իրացվելու են ինչպես պետության կողմից ստանձնած սոցիալական պարտավորությունների շրջանակներում շահառուներին անհատույց տրամադրման եղանակով, այնպես էլ նվազագույն 1%-անոց հիպոթեկային վարկավորմամբ։
Գ․ Մարտիրոսյանը կարևորել է, որ տարածքային համաչափ զարգացման հայեցակարգի շրջանակներում Ստեփանակերտում և շրջաններում բնակֆոնդի ընդլայնման քաղաքականությունն ընթանա համաչափորեն և հանրային արդարության սկզբունքի հիման վրա։
Ասկերան կատարած այցի վերջում պետական նախարարն այցելել է նոր կառուցվող հրշեջ կայան, ծանոթացել վերջնական կահավորման շինարարական աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ։
Աշխատանքային այցին մասնակցել են նաև Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։
00:30 08.08.2025
Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիրՄանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
00:23 08.08.2025
OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելըԱմերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...
00:18 08.08.2025
Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերըԵրևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:09 08.08.2025
Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...
23:59 07.08.2025
Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոնՄանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
23:54 07.08.2025
Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանՕգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...