Հեղափոխությունն էլ ասում էին՝ հնարավոր չէ. բայց եղավ, չէ՞. փոխքաղաքապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Հեղափոխությունն էլ ասում էին՝ հնարավոր չէ. բայց եղավ, չէ՞. փոխքաղաքապետ

15:07 07.03.2019

«Տեսահսկող սարքերը տեղադրվել են 2 ավտոբուսների վրա և 5 օր առաջ: Եթե կային խնդիրներ, ապա կարելի էր դա ասել, բայց այդ հարցադրումները չեն հնչել»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ավտոբուսների վարորդների բողոքին, ովքեր դեմ են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրմանը:

Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ տեսահսկման համակարգի նպատակը վարորդին վերահսկելն է, որպեսզի պարզ դառնա` վարորդը ծխո՞ւմ է, թե՞ ոչ կամ ինչպե՞ս է իրեն պահում:

«Երեկ երեկոյան դրվել են դրամարկղային տուփեր, և գլխավոր ինժեներն ուսումնասիրել է արկղերի հարմարավետությունը: Վստահեցնում ենք Ձեզ, որ ես և քաղաքապետը Երևան քաղաքում ցանկանում ենք ապահովել առաջնահերթ քաղաքացիների անվտանգությունը»:

Փոխքաղաքապետը նաև խոսել է եկամուտների բարձրացման մասին և ասել, որ այնպես պիտի արվի, որ լինեն փոփոխություններ, և վարորդները ֆինանսապես չտուժեն և հակառակը՝ շահեն:

«Պետք է հեղափոխությունը սկսենք մեր մեջ և գործնական քայլերով: Եկել է այն ժամանակը, որ քարը քարի վրա դնենք, մինչև մի բանի կհասնենք: Հեղափոխությունն էլ ասում էին՝ հնարավոր չէ, բայց եղավ, չէ՞: Մենք վարորդներին ասել ենք, որ իրենք գումարային կորուստ չեն ունենալու»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 250-ից ավելի վարորդներ, ի նշան բողոքի, հրաժարվել են դուրս գալ երթուղի: Վարորդները բողոքում են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրման դեմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ

17:00 14.06.2025

Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ

«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...

Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուի

16:50 14.06.2025

Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուի

Իրանական Nour News գործակալությունը հայտնում է, որ իրանցի զինվորականները գերի են վերցրել իսրայելցի ևս մեկ օդաչուի։ «Իսրայելական կործանիչի օդաչուն մի քանի րոպե առաջ գերի է վերցվել Իրանի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ իրանական Ֆարս լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ: […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆ

16:41 14.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին […] ...

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին

16:32 14.06.2025

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին

Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվել է վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...

«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ

16:21 14.06.2025

«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ

Թուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խորվաթ մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, բայց ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իգոր Տուդորը ակումբը գլխավորել էր մարտին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Յուվենտուսը» գրավել էր 4-րդ տեղը: ...

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը

16:11 14.06.2025

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, որը կարևոր է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման համար, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կոուսարին։ «Հորմուզի նեղուցի փակման հարցը ներկայումս քննարկվում է, և Իրանը չի տատանվի համապատասխան որոշում կայացնել»,-ըստ իրանական Rokna լրատվական գործակալության՝ ասել է Կոուսարին: ...

BACK_TO_TOP