15:58 07.03.2019
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ գնահատմամբ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ընտրությունների ընթացքում համարվում է հաջողվածներից, որը կարող է օգտակար լինել այլ երկրների մարդու իրավունքների հաստատությունների համար (մշտադիտարկման սկզբունքները, քվեարկության օրը կատարվող աշխատանքը և այլն)։
Այս փորձը հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձին հրավերով հատուկ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում՝ ներկայացնելով ընտրությունների ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը։ Պաշտպանի ելույթից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ բարձրաստիճան ներկայացուցիչը նիստի ընթացքում նրան ներկայացրել է որպես վստահելի գործընկեր։
«Ընտրություններից առաջ ստեղծվում է աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրն աշխատում է արտակարգ ռեժիմով, իսկ ընտրությունների օրը Պաշտպանի կենտրոնական և մարզային գրասենյակներն աշխատում են վաղ առավոտից 24 ժամ ռեժիմով՝ ապահովելով Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը: Ավելին, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվում այն մարզեր, որտեղ չունենք մարզային ստորաբաժանումներ՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով։ Պահպանվում է մշտական կապ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների հետ»,- նշել է Արման Թաթոյանը։
Ըստ Արման Թաթոյանի՝ մշտապես առանձին ուշադրության առարկա են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը։ Հավաքների դեպքում իրականացվում է մշտական դիտարկում, հատուկ քննարկման են արժանանում մասնակիցների իրավունքներին առնչվող բողոքները։ Իրականացվում են այցեր ոստիկանության բաժիններ հնարավոր բերման ենթարկելու կամ ձերբակալման դեպքերում։
Պաշտպանի խոսքերով՝ քարոզարշավի ողջ ընթացքում և ընտրությունների օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրություններից կախված՝ աշխատանքները շարունակվում են նաև հետընտրական փուլում։
Հաշվի առնելով ընտրությունների ընթացքում աշխատանքի զգայունությունը՝ այն անհրաժեշտ է կատարել բարձր հանրային թափանցիկության պայմաններում։
https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1052874381566692?__xts__[0]=68.ARDcePVE5TF8AZphRBp2zElA7p3w6NwQPsSbDtVUjQEJDdDF4ghIhihsw3Kxwbi5hiXXb117Kt9A-fCIJWGBpyJWfy3EUNRGrjdi0CNvNUmc7mJw6voEK7ovEpphg7hOwCQjaG_VL0zloIpfcZsVlHGOi4sxLMhbW_wMBQec_CZXyYWGhy42poZfJmLGX7BFgKd4vC1C12S1L0Fvpa5a1qrpv1C8AKfkGsU4lmvq66J7yd_FL9zpbhXScM1pDcgbjyYi3w2PA8h9i1fZb2cKaXz-_3oHjuPmf7U-o8gpMMOB5Ms0uXd2IndGpK2yP5b6FYfcZcytbUftWumQbO_CVf9Z-A&__tn__=-R
21:14 14.06.2025
ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նաումբուրգ քաղաքում մասնակցեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 14.06.2025
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...
20:30 14.06.2025
Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանըԹենիսի Հայաստանի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում ևս երկու պարտություն է կրել։ Երրորդ ու չորրորդ տուրերում միևնույն` 0-3 հաշվով մեր թենիսիստները պարտվել են համապատասխանաբար Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։ Հայ թենիսիստները առաջին երկու խաղերում էլ նույն հաշվով պարտվել էին Մոլդովային ու Լատվիային։ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին` 5-րդ տուրում կմրցի Մալթայի թիմի դեմ։ Հայաստանից մրցաշարին […] ...
20:13 14.06.2025
Միլիարդատերը մահացել է արտասովոր պատճառովՀայտնի հնդիկ միլիարդատեր և արքայազն Ուիլյամի ընկեր Սանջայ Կապուրը մահացել է Մեծ Բրիտանիայում կայացած պոլոյի խաղի ժամանակ՝ մեղու կուլ տալուց հետո, հայտնում է Mirror-ը։ «Արքայազն Ուիլյամի ընկերը մահացել է՝ պոլոյի խաղի ժամանակ մեղու կուլ տալուց հետո, ինչը մահացու սրտի կաթվածի պատճառ է դարձել», – ասվում է հայտարարության մեջ։ Հրատարակությունը նշում է, որ 53-ամյա Կապուր մեղվի […] ...
19:05 14.06.2025
Չինաստանը անընդունելի է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներըԻսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հատկապես անընդունելի են այն ժամանակ, երբ աշխարհը փնտրում է իրանական միջուկային խնդրի քաղաքական լուծում, շաբաթ օրը իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Վան Ին շաբաթ օրը նախ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ , որից հետո հեռախոսազրույց է ունեցել Սաարի […] ...
17:00 14.06.2025
Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...