Կանայք, որոնք ապահովում են երկաթգծի անվտանգ ու անխափան աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Կանայք, որոնք ապահովում են երկաթգծի անվտանգ ու անխափան աշխատանքը

19:44 11.03.2019

Ինչո՞ւ են տղամարդկանց հատուկ մասնագիտությունները գրավում կամ հետաքրքրում կանանց: Սա ամենևին գենդերային հավասարության կամ գենդերային քաղաքականության հետ կապ չունի: Ժամանակն է ցույց տվել, որ կանայք մեծ հաջողություններ են ունենում  նաև այնպիսի  մասնագիտություններում, որտեղ տղամարդիկ են եղել առաջատար դիրքերում։

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության սարքավորումների վերանորոգման կենտրոնում ամեն օր կանայք  վերանորոգում ու կարգավորում են այն սարքավորումները, որոնց ճշգրիտ աշխատանքով է պայմանավորված գնացքների անխափան երթևեկությունը:

Երկաթուղայինի մասնագիտությունը Գյումրիում ժառանգաբար, գուցե գեներով փոխանցվող մասնագիտություն է համարվում: Ծնողներից զավակներին, նրանցից` թոռներին. այսպես են դաստիարակվում  գյումրեցի երկաթուղայինների ընտանիքներում: Տիկին Կարինեն արդեն  30 տարի  է` աշխատում է երկաթգծում:

Տիկին Անին երկաթուղայինների ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ է: Հին ու նոր սերնդի երկաթուղային կանայք այս փոքրիկ սենյակում վերանորոգում են երկաթգծի երկայնքով տեղադրված լուսացույցների աշխատանքն ապահովող սարքավորումները: Սա այն աշխատանքն է, որը ոչ ոքի տեսանելի չէ, բայց ամենապատասխանատու գործերից մեկն է, որ վստահված է նրանց

«Սևակի խոսքերով ասած, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը։ Յուրաքանչյուր երկաթից պատրաստված գործիք կնոջ ձեռքերում դառնում է ստեղծագործող վրձին»,- ասում է տիկին Անին։

Մոտ 15 կգ  կշռող սարքերի  վնասված դետալները վերանորոգում  է 5 կին: Աշխատանքի բարդությունն ու զգուշությունը նրանց համար գրեթե նույն նժարով են չափվում, համեմատում անգամ վիրաբույժի մասնագիտության հետ: Էլեկտրամեխանիկի այս գործը բոլոր երկրներում պարզվում է վստահված է հենց կանանց:

«Նկատի են ունեցել երևի կնոջ պատասխանատվության զգացումը, կնոջ կոկիկությունը, որովհետև գործ ունենք նուրբ կոնտակտների հետ, որոնք պահանջում են խիստ մաքրություն։ Դրա համար էլ ավելի շատ կանանց են ներգրավել այս աշխատանքում»,- ասում է էլեկտրամոնտյոր Տիգրանուհի Թումասյանը։

Նրանց  աշխատանքը գնահատում են նրանք, որոնք գիտակցում են` այս կանանց անթերի գործից կախված է երկաթուղային տրանսպորտի անվտանգ աշխատանքը, իսկ 5 կանանցից յուրաքանչյուրի համար մեծ պատասխանատվություն է, երբ վերանորոգված ամեն սարքի վրա փակցվում են իրենց ստորագրությամբ կտրոններն ու կնքվում։ Հենց այդ պահից սկսած, լուսացույցների աշխատանքը կարգավորող  պատասխանատուն համարվում են նրանք:

«Թվում է, որ սա կնոջ հարմար գործ չէ, սկզբում մեզ համար էլ էր բարդ, մենք էլ էինք մտածում` կնոջը հարիր չէ, բայց հակառակը, շատ բարդ ու պատասխանատու, նուրբ աշխատանք է: Եթե սիրում ես աշխատանքդ, կարևոր չէ` կարո՞ւմ ես, թե՞ երկաթի հետ գործ: Պետք է սիրես մասնագիտությունդ»,- նշում է տիկին Կարինեն։

Կին մեխանիկների  կարիք դեռ երկաթգծում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այս սարքավորումները գործարկվում են կայաններում: Նրանց համար նույնիսկ աշխատանքային ժամերի հստակ սահմաններ չկան գծված: Մասնագիտությունն է պահանջում ուշ գիշերին անգամ  լինել աշխատավայրում, երբ իրավիճակն է թելադրում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

12:45 12.08.2025

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 1-4 հաշվով պարտվել է «Օռլանդո Սիթիին»։ Հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի առաջատար Լիոնել Մեսսին։ «Օռլանդոն» 44 միավորով չորրոդ տեղ է բարձրացել Արևելյան կոնֆերենցիայում, «Ինտեր Մայամին» 42 միավորով 6-րդն է։   ...

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

12:34 12.08.2025

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

Գլխավոր դատախազությունը պահանջում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին […] ...

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

12:27 12.08.2025

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

12:21 12.08.2025

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ 36-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ և ապօրինի պահում է մարիխուանա։ Օգոստոսի 7-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, և օգոստոսի 8-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ, հողամասում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված […] ...

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP