Շիրակի մարզում ավելացել է բնակարանային գողությունների թիվը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզում ավելացել է բնակարանային գողությունների թիվը

23:37 12.03.2019

Շիրակի մարզում բնակարանային գողությունների թիվն աճել է: Հանցագործների թիրախում են հիմնականում բազմաբնակարան շենքերը: Խնդիրը դարձել է գլխավոր դատախազությունում քննարկման թեմա: Անվտանգության միջոցառումներ են նախատեսվում ձեռնարկել    Գյումրիում և խոշորացված համայնքներում:

Քննարկվում են  թիրախավորված թաղամասերում ու շենքերում տեսանկարահանող սարքերի ու անվտանգության համակարգերի  տեղադրման հնարավորություննները։ Բնակարաններից ու ավտոմեքենաներից գողության դեպքերն ավելացել են, բայց    հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է։ Բնակարանային  գողություններն  իրար հետևից ու օրը ցերեկով տեղի ունեցան Նոր տարվա օրերին: Հանցագործները մուտք էին գործել այն բնակարաններ, որոնց տերերն անգամ մի քանի ժամով էին բացակայել: Գողությունների դեպքերն այսքանով չսահմանափակվեցին: Գյումրիի  տարբեր թաղամասերից ահազանգերը ոստիկանության  բաժանմունքներ ավելի հաճախակի դարձան և հիմնականում բազմաբնակարան շենքերից: Բնակարանայինից բացի ու դարձյալ դեպքերի աճով՝ առանձնանում են ավտոմեքենաներից կատարվող գողությունները: Բակերում կայանած մեքենաներն են հիմնականում հանցագործների ուշադրության կենտրոնում: Բայց այս դեպքով ևս բացահայտումները քիչ են, դեպքերն արձանագրվում են, բայց բողոքի բացակայության պատճառով ընթացք չի տրվում:

«Տուժողի կամ բողոքողի  առկայության դեպքում նոր միայն մենք կարող ենք հարուցել քրեական գործ, հետագայում կիրառենք ամբողջական գործիքակազմը, բայց այս դեպքում տուժած անձինք բողոք չեն ներկայացնում․ և մենք ստիպված որոշում ենք կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին»,- ասել է Շիրակի մարզի դատախազը:
Նույնը նաև բնակարանային գողություններին է վերաբերում: Տուժող կողմը հրաժարվում է գործի բացահայտմանն ընթացք տալ: Գողությունները շատ են, բացահայտումները՝  քիչ: Ինչու են ավելացել նման դեպքերը: Մարզի դատախազը կապում է շենքերի մուտքերում անվտանգության համակարգերի բացակայության  հետ, իսկ հանցագործները, որոնք, պարզվում է, գործում են խմբերով, ընտրում են  այն մուտքերը, որոնք թերբնակեցված են:
«Հանցավոր անձինք գործում են քողարկված, պլանավորած, նախապես մշակված ծրագրերով, և այսօր այդ բացահայտումը իրական դժվարություն է ներկայացնում ոստիկանության աշխատակիցների համար»,- նշել է Կարեն Գաբրիելյանը:

Շիրակի մարզի դատախազը դարձյալ վստահեցրեց, որ գողությունների թվի աճը համաներմամբ ազատության մեջ գտնվող անձանց հետ  կապ չունի և որ նրանք գտնվում են հատուկ հսկողության տակ: Հիմա քննարկվում է թիրախային համարվող Մուշ և Անի թաղամասերի  շենքերում տեղադրել ժամանակակից կոդավորվող փականներ ու տեսանկարահանման համակարգեր:

Բազմաբնակարան շենքերից բացի՝ հսկողության տակ են առնվելու առանձնատները, որտեղից ևս գողություններ են եղել: Դրանց համար նախատեսում են թաղամասերի կենտրոնական հատվածներում տեսախցիկներ տեղադրել: Բնակարանային գողությունների ու տարբեր հանցագործությունների կանխարգելման  և բացահայտման  ուղղությամբ տարվող ուսումնասիրությունները կավարտեն մի քանի օրից: Թաղամասերում ուժեղացվել են ոստիկանության խմբերի գիշերային շրջայցերը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

12:45 12.08.2025

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 1-4 հաշվով պարտվել է «Օռլանդո Սիթիին»։ Հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի առաջատար Լիոնել Մեսսին։ «Օռլանդոն» 44 միավորով չորրոդ տեղ է բարձրացել Արևելյան կոնֆերենցիայում, «Ինտեր Մայամին» 42 միավորով 6-րդն է։   ...

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

12:34 12.08.2025

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

Գլխավոր դատախազությունը պահանջում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին […] ...

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

12:27 12.08.2025

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

12:21 12.08.2025

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ 36-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ և ապօրինի պահում է մարիխուանա։ Օգոստոսի 7-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, և օգոստոսի 8-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ, հողամասում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված […] ...

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP