12:46 19.03.2019
Ճապոնիայում անցկացված Կանագավայի 20-րդ բիեննալեի մանկական համաշխարհային նկարչական ցուցահանդեսում ՀՀ դպրոցականներն արժանացել են «Կանագավա» մրցանակի: Միջազգային ցուցահանդեսի նպատակն էր՝ նպաստել երիտասարդ ստեղծագործողների մտածողության զարգացմանը, բացահայտել շնորհալիներին, ինչպես նաև տարբեր երկրների միջև միջմշակութային կապերի ստեղծումը: Ցուցահանդեսին ներկայացվել է շուրջ 27 599 աշխատանք՝ աշխարհի 92 երկրից, որոնցից միայն 350-ն է արժանացել վերոնշյալ մրցանակին:
Մրցանակների են արժանացել Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոցի աշակերտուհի Էլեն Ավետիսյանը, Արթիկի գեղարվեստի դպրոցի սան Լիլիթ Մարկոսյանը, Արզականի արվեստի դպրոցի սան Մարիա Արմենակյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղանկարչության խմբակի սաներ Հովսեփ Տոլբակյանը և Աննա Մկրտչյանը: «Ընտանիք» կենտրոնի սաների մասնակցությունը հեղինակավոր այս մրցույթին միջազգային հարթակում ներկայանալու առաջին փորձն էր: Նկարչական առաջին քայլերը նրանք սկսել են «Ընտանիք» կենտրոնում՝ Արթուր Մուրադյանի դասավանդած խմբակում:
«Եկեք լինենք բարեկամներ արվեստի միջոցով» թեմայի շուրջ Հովսեփ Տոլբակյանի ու Աննա Մկրտչյանի «Ուրախ ճանապարհորդություն» և «Բնության երգը» աշխատանքներն են գրավել միջազգային ժյուրիի ուշադրությունը, որոնցում սաներն արտահայտել են աշխարհի երեխաների հետ համերաշխ ապրելու և բարեկամանալու գաղափարը:
18:12 05.07.2025
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և ասել, որ Թուրքիան ուշադիր հետևում է լարվածությանը՝ կոչ անելով Ռուսաստանին և Ադրբեջանին չափավոր լինել, ասել է նա լրագրողներին։ Նա նշել է, որ «Թուրքիան խորը դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ»։ «Մենք ուշադիր […] ...
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...