Ինչո՞ւ են կանաչապատման ծախսերը կրճատվում, հետո ավելացվում. հարց փոխքաղաքապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Ինչո՞ւ են կանաչապատման ծախսերը կրճատվում, հետո ավելացվում. հարց փոխքաղաքապետին

13:44 19.03.2019

Ավագանու այսօրվա նիստում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրել է 2018-ի Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունը, որից հետո «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանը հարց է հնչեցրել՝ ասելով.

«Երբ քննարկում էինք 2019-ի բյուջեն, մենք հնչեցնում էինք մեր մտավախությունները, որ կանաչապատման բյուջեի կրճատումը լավ չէ, և քաղաքապետարանի աշխատակազմի վերապատրաստման բյուջեի մեծացումը լավ չէ, հիմնավորում էինք, որ բացի նրանից, որ կանաչապատման ծավալները կարող է կրճատվել, նաև վատ մեսիջ է հանրությանը: Հիմա, քաղաքապետի որոշմամբ, քաղաքապետարանը վերաբաշխում է իրականացրել վերապատրաստման բյուջեից 324 մլն դրամ տրամադրել կանաչապատմանը, նշանակում է դա արդյո՞ք, որ այն միջոցները, որոնք նախատեսել էիք կանաչապատման համար, չեն բավականացրել, և դրանից ելնելով որոշել եք ավելացնել կանաչապատման բյուջեն՝ հաշվի առնելով, որ ծավալները չեն կրճատվել և վերաբաշխում է տեղի ունեցել»:

Հայկ Սարգսյանը հերքել է Խաժակյանի այս հիմնավորումը՝ ասելով.

«Ոչ, դա չի նշանակում, որ պլանավորումն իրականացրել ենք այդ չափանիշներով, դա նշանակում է, որ Էրեբունի վարչական շրջանում նոր կանաչապատման ենթակա տարածքներ են գույքագրվել, որի հատվածում անհրաժեշտ էր նոր հատկացում կատարել 30 մլն-ի շրջանակներում, ինչո՞ւ վերապատրաստման միջոցներից, որովհետև թվերը մոտավոր թվերն են, ու կոնկրետ հայտեր չկային, ուստի ամենահարմար հատկացումը կարող էր լինել վերապատրաստման բյուջեն: Ինչ վերաբերում է նրան, որ կանաչապատման բյուջեն նվազել է, ու դուք մտահոգություն եք հայտնել, կարող ենք նշել, որ ծավալը, քանակն ու որակը բացարձակապես չեն տուժել»:

Խաժակյանն արձագանքել է, որ նրա պատասխանն ընկալելի չէ այն պարագայում, քանի որ նոր իշխանությունն այն ժամանակ կրճատումները հիմնավորում էր այլ կերպ, հիմա այլ իրավիճակ է ներկայացնում: Ասել է.

«Քննարկման ժամանակ կարծիք էիք հայտնում, որ նախկին իշխանությունները գրում են ավելի շատ տարածքներ, քան առկա են, իրականում ավելի քիչ են առկա, և հետևաբար քչերին համապատասխան եք այդ գումարը հատկացրել, եթե չասեիք, մենք այդ փաստարկը կընդունեինք»:

Նա նաև հետաքրքրվել է մեկ այլ հարցով, քաղաքապետը հայտարարել էր, որ տնտեսում են արել, ինքն էլ հետաքրքրվել էր, թե որ մասն է հոկտեմբերից հետո արվել, այսինքն` նոր քաղաքապետի ընտրվելուց հետո: Արդյո՞ք կատարվել է խրոնոմետրաժ: Սարգսյանն ասել է.

«Այո´, շուրջ 2 մլրդ է տարեսկզբից, 2 մոտ 5 մլրդը տնտեսվել է տարվա ընթացքում իրականացված գնումներից»:

Այս բացատրությունը չի գոհացրել Խաժակյանին, արձագանքել է.

«Պարո՛ն քաղաքապետ, ձեզ կդիմեմ, երբ բոլոր գնումները կանաչապատման վերաբերյալ ավարտվեն, և կհրապարակեմ հայտերը, ըստ որոնց կանաչապատման տարածքները չեն նվազել, ավարտվեցին վերելակները և տեսանք, որ ծավալները կրճատել եք, նույնը կասեմ կանաչապատման վերաբերյալ»:

Հայկ Սարգսյանն ասել է, թե Խաժակյանի ներկայացրած թվերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ մրցույթը հայտարարվել է 6 ամսվա կտրվածքով, սեզոնային բաշխման աշխատանքներ են կատարվել, հետևաբար խորհուրդ է տվել կարծիք հայտնել տարեվերջին: Խաժակյանը բացատրել է այսպես.

«Մաթեմատիկան շատ հստակ է, 2.5 մլն նախատեսված էր, 2.4 ու քանի մլն ծախսել եք, տակը մնացել է մի քանի հարյուր հազար դրամ, այսինքն՝ պետք է ավելացնեք տարվա վերջում, որ կարողանաք աշխատանքներ իրականացնել, եթե չավելացվի, կստացվի, որ ծավալներն են կրճատվել: Եթե ավելացնեք, կստացվի, որ ճիշտ էինք»:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

18:22 05.07.2025

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

Հունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...

SHANTNEWS

18:00 05.07.2025

SHANTNEWS

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

17:53 05.07.2025

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

17:50 05.07.2025

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

ԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Հրդեհ՝ ավտոտնակում

17:44 05.07.2025

Հրդեհ՝ ավտոտնակում

Հուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

17:38 05.07.2025

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...

BACK_TO_TOP